ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշա Մնջոյանի անթերի ելույթն Ավստրալական «Ձայնը» Նախագծում ապշ ած է թողել բոլորին

Հայ Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով 17 տարեկանում հաղթեց «Հայաստանի ձայնը» նախագծում, ու-ժերն է փորձել նաև «Ավստրալիայի ձայնը» նախագծում ու այնտեղ պատվով հաղթահարել «Կույր լսումների» փուլը։ Ինչպես տարիներ առաջ Հայաստանում, այնպես էլ

Ավստրալիայում Մաշայի ելույթի ժամանակ պտտվեցին ժյուրիի անխտիր բոլոր անդամները, վերջում էլ հոտնկայս ծափահարեցին։ Tert.am Life-ը Մաշայի հետ զրուցել է մրցույթին մասնակցության ու իր մարզչի ընտրելու մասին։ Երգչուհին ոգևորված է

գրանցած արդյունքով։ «Մեծ հպարտություն զգացի, անչափ ուրախ եմ, որ ժյուրիի բոլոր անդամներն էլ պտտվեցին։ Շատ էի ցանկանում, որ այստեղ ևս կարողանամ երգս հասցնել մարդկանց անմիջապես սրտերին,- ասաց Մաշան, ով իր մարզչին ընտրելիս

առաջնորդվել է նաև նախախնամությամբ ։ -Բոլորին սիրում եմ, բայց մտածեցի, որ Քելլին ամենամոտն է ինձ։ Իր հետ հեշտ կլինի աշխատել ինձ թվում է։ Բացի այդ, Քելլին նստած էր նույն աթոռին, որին 2013-ին նստած էր Սոնան։ Մտածեցի, որ դա գուցե նշան է ու գնացի այդ նշանի հետևից ես»։

Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *