Էդ, որ ասում եք, թե մեզ 44 օր խաբել եք, ճիշտը չեք ասել : Բա սրանցից ավել էլ ո՞նց ասեին ձեզ: Անձնական նամակ գրեին, որ… Վահե Աբելյանի գրառումը

Վահե Աբելյանը իր էջում գրել է. Որ ասում եք մեզ 44 օր խաբել եք, ճիշտը չեք ասել: Բա սրանցից ավել էլ ո՞նց ասեին: Ձեզ անձնական նամակով գրեին, որ ամեն ինչ վիճակակն ա՞

— Թշ նամուն հաջողվել է գր ավել Արցախի հարավային մասը (ու քարտեզի վրա ցույց ա տալիս) (Արծրուն) — Թշն ամին արդեն գտնվում է Շուշիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, եկեք պաշ տպանենք մեր հայրենիքը (Արայիկ)

Կամավորագրվեք, գնացեք զինկոմիսարիատներ, սա նոր Սարդարապատ է (Նիկոլ) — Ծանր ու վճռական մար տեր են Շուշիի համար (Արծրուն) — Ծանր մար տեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ: (Արծրուն) — Ոչ մի կո րուստ, ոչ մի նահանջ դեռ պար տություն չէ (Արծրուն)

Հայեր Շուշին չի ընկնելու (Արծրուն) — ԱՀ ամբողջ տարածքն այլևս մար տադաշտ է: Հրթ իռահրե-տանային ու օդային հար վածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած գրեթե բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: (Արծրուն)

Մեր Հայրենիքի պաշ տպանների հետ կանգնած ենք մենք մինչև վերջ: Կենաց-մա հու պայ քարը շարունակվում է: (Արայիկ) — Մեր բոլոր օղակի սպաները լեյտենանտից մինչև գեներալ 18-20 տարեկան զինվորների հետ թշ նամու տան կերն են կանգնացնում։ Կյանքի գնով են կանգնացնում նրանք։ (Արծրուն)

Ճակատագրական օրեր են, սա սովորական պատե րազմ չէ։ (Արծրուն) — Վերջին փամ փուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրո հով էլ հաղթելու ենք: (Արծրուն) — Մեր գոյության այս ծանր պատ երազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է եւ այն կախված է յուրաքանչյուրիցս։ (Արծրուն)

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի: Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամար տության գոտում պատ երազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: (Արայիկ) … եւ տենց գրեթե ամեն օր…