Դե լավ, չկա–չկա, մի բան էլ ես պատմեմ, չնայած վտ անգ կա, որ դավա ճանի պիտակը կդա ջեք ճակատիս, բայց… Լիզա Ճաղարյանի հետաքրքիր պատմությունը

Լիզա Ճաղարյանը գրել է. Դե լավ, չկա–չկա, մի բան էլ ես պատմեմ, չնայած վտ անգ կա, որ ադրբեջանցիները կարտատպեն, ազգի դավա ճանի պիտակը կդա ջեք ճակատիս։ Բայց դե` ես նորվա դավա ճանը չեմ, նենց որ` գնացինք։ Քսան տարեկան էի, բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվեցի Լիտվայում։ Համամիութենական երիտասարդական ճամբար էր։ Հայաստանից ես էի եւ մեկ էլ մի

եղեգնաձորցի շատ լավ տղա, սակայն նա էլ 2-րդ, թե 3-րդ օրը էդ գյոզալ ճամբարը թողեց եւ գնաց Պետերբուրգ` ընկերների մոտ։ Կարճ ասած, հայՈՒՀԻս էդ «գելուգա զանի» մեջ մնացի մենակ։ Չտես երեխա էի, մեր մեջ ասած։ Ուրեմն, 2 վրացի «զեմլյակ» ունեի, մեկ էլ 2 ադրբեջանցի «զեմլյակ»։ Հա, Թիֆլիսից մի հայ տղա էլ կար, սակայն էդ ամբողջ ընթացքում ինձ ոչ մի ատնաշենի

չտվեց, մի ուկրաինացի ընտանիքի հետ էր «մերձեցել», ամուսնու հետ շախմատ էր խաղում, կնոջ հետ ֆռֆռում։ Ինչ որ եղել է, էդ էլ ասում եմ։ 2 վրացիներն ինձ ամեն անգամ որ տեսնում էին, հայերեն ասում էին` բարեւ, արաղ կխմե՞ս։ Հետո բացատրում էին,

որ թիֆլիսցի հայ ընկերներից միայն էդ մի նախադասությունն են հայերեն սովորել։ Վերջը, ծիծաղում էինք, իրենք իրենց ճամփով էին գնում, ես էլ` իմ։ Հասանք ադրբեջանցիներին։ Ճաշարանում ինքնասպասարկում էր։ Էդ 24 օրվա ընթացքում ես ոչ մի անգամ հերթ չեմ կանգնել, իրենք են միշտ իմ ուտելիքը մատուցարանի վրա բերել մատուցել ինձ «զեմլյաչկա ջան» ասելով։ Ինչպես բոլոր

«կավկազսկի նացիոնալնոսծիի» «լիցոներ», իրենք էլ էին այլազգիների հետ ֆռֆռում, սակայն ինձ հենց տեսնում էին` մի քանի քայլ հետ էին գնում էդ աղջիկներից` իբր իրենց հետ չեն։ Նախավերջին օրն էլ ինքնագործ համերգ կազմակերպեցին ճամբարում, մեկ էլ բեմից լսում եմ էս ադրբեջանցիներից 1-ի ձայնը. «Այս երգը նվիրում եմ էս ճամբարում իմ միակ զեմլյաչկային» ու «Ով

սիրուն, սիրունը» երգեց։ Ի դեպ, անուններն էդպես էլ չիմացա։ Հա, ու մեկ էլ էլի քսան տարեկանի կողմերը ծով էի գնացել, ինձ մի վրացի տղա էր սիրահարվել, մեկ էլ մի ադրբեջանցի տղա։ Վրացու անունը հիշում եմ` Գուրամ էր, թե Գուրամի։ Ադրբեջանցունը չեմ հիշում։ Էդ էր պակաս` հիշեի։ Ես հո ազգի դավա ճան չեմ։ Չէ՞։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *