Պոզները ձեզ մա հացու է, դուք Անժելայի Հայելուց դուրս մի եկեք… Պոզները Քոչարյանի հետ արեց այն, ինչ… Վարդ Սիմոնյանի դիտարկումները

Պոզները ձեզ մա հացու է, դուք Անժելայի Հայելու միջից դուրս մի եկեք… Պոզները Քոչարյանի հետ արեց այն, ինչ… Վարդ Սիմոնյանի դիտարկումները
Վարդ Սիմոնյանը գրել է. Ծափահարություն Քոչարյանի PR թիմին, համաձայնեք, որ հեշտ գործ չէ կլիենտից կերտել միջին քյոխվայի իմիջ եւ միանգամայն տկլ որ քաղաքական գիտակցություն արտահանել Օստանկինո՝ խայ տառակելով միանգամից 250 մլն-անոց լսարանի առաջ։ Ու իզուր

էր կլիենտը փորձում ռուսալեզությամբ ցրել Պոզների այն տպավորությունը, որի մասին մարդը առնվազն երկու անգամ ակնարկեց, թե գործ ունի ստախոսության կլասիկայի հետ նա։ Քոչարյանին ոչ միայն չէին նախապատրաստել լրագրության մեջ շուն կուլ տվող լրագրողի հետ արժանապատիվ զրույցին, այլև դա վադրաբար «մոռացել» էին զգուշացնել նաև, որ իր

զրուցակիցը ռուս չէ, իր հայրենիքը ՌԴ-ն չէ, ավելին, հազարավոր հարցազրույցներում նա չի խո րշել իր զզ վանքը արտահայտել ռուսական կայսերական ցի նիզմից։ Ընդհանրապես, պրոֆեսիոնալ 1-ը հաղորդման կեսից մոռանում է վճարված փողի մասին եւ մասնագիտական թասիբը

գետնում է նախնական ցանկացած պայմանավորվածություն։ Պոզները, չնայած տարիքից բխող ծերուկի մարազմատիկ վարքին, ցանկացած պարագայում՝ գերպրոֆեսիոնալ է և հենց 1-ին հարցով ցույց տվեց, որ իր դեպքում «բյուջետը սյուժետ չէ»։ Ու նա Քոչարյանի հետ արեց այն, ինչ մեկ անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժ Սարգսյանիի վրա՝ բնականաբար, ևս մի ազգային խայ տառակության ակտ գրանցելով հայ ժողովրդի վրա։ Պոզները

հաշված րոպեների մեջ հաջողացրեց ցույց տալ իր զո հի բոլոր պակասությունները՝ ինքնիշխան պետության առաջնորդական որևիցէ հատկանիշի բացակայությունը, այդ պետության քաղաքակրթական կշռին անհաղորդ լինելը նաև, քաղաքական վարքաբանության, արդիական մտածողության իսպառ բացակայությունը, որը ասես։ Չէ, Պոզները ձեզ մա հացու է, դուք Անժելայի Հայելու միջից դուրս մի եկեք։