Բո ղոքվեց Հայաստանից, փնովեց Հայաստանին, այնքան որ արդեն Պոզները էր ստի պված հիշեցրեց, որ նա… Հայկ Ստեփանյանի գրառումը

Հայկ Ստեփանյանը գրառում է կատարել. «Բո ղոք ընդդեմ Հայաստանի ու Հայ Ժողովրդի». Այսպես պիտի վերնագրել երեկվա հայտնի հարցազրույցը։ Սերժ Սարգսյանը Եվրոպային էր բո ղոքվում, Ռոբերտ Քոչարյանն էլ որոշեց հետ չմնալ ու ռուսներին բո ղոքվեց։ Ընդհանուր առմամբ ամբաս տանյալ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի նոր բան չասեց։

Ավելին՝ Պոզների հարցերին չկարողանալով նա ուղիղ պատասխաններ տալ, Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ քմծիծաղի ու սրամտելու առիթ տվեց Պոզներին (հավանաբար վերջինս Սերժի «ՊՈԼՆՈՍԾՅՈՒՆ» էր հիշել)։ Ինձ համար իհարկե այդքան էլ հաճելի չէր, վերջապես մեր երկրի նախկին նախագահն էր խոսում, չէի ուզենա, որ դաշնային

հեռուստաեթերով խոսող Հայաստանի նախկին նախագահին ձեռք առնեն անկախ նրա էությունից։ Ինչևէ՝ այն, որ թիվ մեկ ամբաս տանյալը հարցերին ազնիվ չպատասխանեց դա հասկացավ յուրաքանչյուր մարդ, ով գոնե մի փոքր տեղյակ է ամբաս տանյալի կենսագրությունից։ Գնալ ուրիշ պետություն, խոսել այդ երկրի դաշնային թիվ 1 ալիքով ու միայն ու

միայն քն նադատել, մե ղադրել քո երկրին. ասել որ հանրությունը Հայաստանում առողջ չէ։ Չխոսել գե րիներից, ռազ մական հան ցագործություններ գործած Ադրբեջանի մասին։ Ոչ մի քն նադատություն Հայ Ժողովրդի վրա հար ձակում կատարած Ադրբեջանի հասցեին, ոչ մի քն նադատություն նաև նրան աջակցող Թուրքիայի հասցեին, ոչ մի խոսք նրանց կողմից

բերված վար ձկան ահաբ եկիչների մասին եւ դրա տեղը ասել միայն, որ Հայաստանն է մե ղավոր պատ երազմը սկսելու մեջ։ Սա կարծում եմ առավել շատ թշ նամու պատվերի էր նման։ Դրանից լավ Ադրբեջանի արդարացում ու գովազդ դժ վար է նույնիսկ պատկերացնել։ Խոսվեց պատ երազմի եւ մեր անպատրաստվածության մասին, սակայն Քոչարյանը չնշեց, որ հենց իր կառավարման

տարիներին, մասնավորապես 2004 թ.-ին կտրուկ խախտվեց ռազ մական բալանսը թշ նամու օգտին, չնայած ինձ համար արդեն հարցական է, թե կոնկրետ ո՞վ է իր համար թշ նամի։ Տպավորություն ստացա, որ ամբողջ հարցազրույցի ժամանակ փորձ էր արվում քծ նել Ռուսաստանի նախագահին, նրա շողքի ներքո դիվիդենտներ շահել։ Մի քանի անգամ նա նշեց, որ ՀՀ-ն էլ ավելի է մտերմանալու ՌԴ֊ի հետ եթե

ամբաս տանյալ Քոչարյանը լինի ՀՀ վարչապետ։ Ըստ ամենայնի ի նկատի ունենալով, որ կան էլի ընկերություններ, որոնք Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» հայտնի նվիրատվության բանաձևով պատրաստ է կրկին մատուցել Կրեմլին։ Ռոբերտ Քոչարյանը առանց որևէ ամ ոթի զգացումի խոսեց նաև արտագ աղթի մասին։ Մոռանալով շեշտել, որ իր

ղեկավարման 10 տարիների ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանից արտագ աղթել է 134 100 մարդ: Հարցին, թե արդյոք ծանոթ է ՀՀ-ում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին՝ պատասխանեց, որ Հայաստանում չկա սոցիոլոգիա ու թվերին հավատալ պետք չէ։ Իսկ հաջորդ նախադասությամբ շարունակեց, որ հարցումների հետևանքով մեծամասնությունը չի կողմնորոշվում եւ

դրանով իսկ ուղիղ հերքեց իր նախորդ արտասանած միտքը։ Փնո վեց, բո ղոքվեց Հայաստանից այնքան, որ արդեն Պոզներն էր ստի պված հիշեցնել, որ նա այլ երկրում է, ի՞նչ կմտածեն հայերը սրա մասին։ Դրան էլ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրեն չի անհանգստացնում, թե «ի՞նչ կմտածի Հայ Ժողովուրդը»։ Ո՞վ էլ կասկածեր՝ հավանաբար միայն Պոզները ապ շեց այդ անհեթեթ պատասխանից։

Բայց Հայ Ժողովուրդը հո լավ տեղյակ, որ նախկիններին երբեք էլ չի հետաքրքրել մեր Ժողովրդի կարծիքը։ Սպասում էի մի քանի հարց էլի տար Պոզները. Օրինակ՝ Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից, Դիզած միլիոնավոր դոլարներից, քաղաքական սպա նություններից, որոնք կարմիր թելով անցնում են ամբաս տանյալի կառավարման

տարիների տաս տարիներով։ Հետաքրքիր կլիներ ոչ թե պատասխանները լսել, այլ հետևել այդ ամբաս տանյալի միմիկաներին միայն, որոնք նա այդպես էլ չսովորեց կառավարել։ Ու մի փոքր ուշադիր մարդը հեշտությամբ ստանում է հարցերի ճշմարիտ պատասխանները ուղղակի ամբաս տանյալի դեմքին նայելով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *