Եթե Հրանտ Բագրատյանը չապացուցեց երեկվա իր ասածները, ապա… Բաբկեն Թունյանը անդրադարձել է Հրանտ Բագրատյանի երեկվա սկա նդալային հայտարարությանը

Araratnews.am-ը գրել է. Եթե Հրանտ Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել, պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով

նախօրեին Սեւան քաղաքում ընդդիմության հանրհավաքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթին: Թունյանը, նշեց, որ թեև խուսափում է անձնավորված, հասցեական խոսել , սակայն այս անգամ ստիպված է ուղիղ ասել․ «Շատ կոնկրետ ասում եմ, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ժամանակ նշել է, որ հրապարակվել են Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ

նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները ու յուրաքանչյուրինը կազմել է 60 հազար դոլար: Նաեւ հայտարարել է. «Ինքը չի համարձակվում բարձրացնել Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների, վարչապետի աշխատվարձերը, սակայն պարգեւավճար է տալիս ամեն ամիս: Անցյալ տարի մենք դրա համար 120 մլն դոլար ենք ծախսել, սակայն մենք դրանով 2 հազար հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել կամ տասը հատ «Տոռ» համակարգեր, որոնցով կոչն չացնեինք հակա ռակորդի տարածքը»»: Ինչ

վերաբերվու է պարգևավճարներին՝ Թունյանն ասաց, որ 120 մլն դոլարի պրգեւավճար պետական համակարգում 2020 թվականին չի եղել: «Ես չեմ ուզում անդրադառնալ մնացած պնդումներին, ասենք ոնց է հունվար-փետրվարը համեմատվում տարվա հետ, երբ իրենց պետք է, ինչպես է 1 հավատում վիճակագրությանը, 1 չէ, սակայն ուզում եմ ասել, որ այս բոլոր պնդումները սուտ են: ԱԺ

նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, նախկինում հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա էլ չկա: 120 մլն դոլարի պրգեւավճար պետական համակարգում 2020 թվականին չի եղել: Ընդհանրապես պարգեւավճարները չեն վերաբերվում միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ քսան հազար հոգու: Այն մանիպ ուլյացիան, որ այդ

գումարով կարող ենք սա անել, նա անել, դա շատ վտ անգավոր մանիպ ուլյացիա է, քանի որ այդ նույն տարբերակով բոլոր ծախսերը կարող ենք ուղղել ինչ-որ բաների ձեռքբերմանը: Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել, պետակն համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի»,- եզրափակել իմ քայլական պատգամավորը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *