Մոսկվայում հարցազրույց տվեց Ռոբերտ Քոչարյանը, ու եթե մի քիչ հեղինակություն ուներ, ապա դա էլ կո րավ, քանի որ… Գագիկ Մելքոնյան

«1-ին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ պաշ տպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը: – Պարոն Մելքոնյան, վերջերս շատ էր խոսվում բանակի վերազ ինման անհրաժեշտության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս առաջնային է համարել բանակում ժամանակակից զե նքերի համալրումը ու խոսել բանակում լայնամասշտաբ բարեփոխումների մասին: Դուք ինչպե՞ս

եք պատկերացնում այդ բարեփոխումները: – Այո, բանակում բարեփոխումները պար տադիր են, առաջնահերթ բանակը պետք է վերազի նվի, մենք պետք է ունենանք արդիական զե նքեր: Հերիք է մու րացկանի դերում ապրենք, մեր հույսը դնենք ուրիշների վրա: Դարերով մեր հույսը դրեցինք ուրիշների վրա, 1 անգամ ենք հույսը մեզ վրա դրել եւ հաղթել ենք: Ու նորից հույսը դրեցինք ուրիշի վրա ու մենք պար տվեցինք: Դրա համար առաջնահերթությունը բանակը զի նելն է, պետք է սո ված էլ մնանք, սակայն մեր

բանակը զի նենք արդիական զեն քերով: Պետք է նաև կառուցվածքային փոփոխություն լինի բանակում: Ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա, ամեն մարդ պետք է կարողանա ուժերի գերագույն լա րումով աշխատել բանակի համար, ոչ մի բան չպետք է խնայենք մեր բանակը զարգացնելու համար: – Դա ենթադրում է նաև կադրայի՞ն փոփոխություններ: – Պարտադիր, առաջնահերթությունը հենց կադրային փոփոխությունները պետք է լինեն այստեղ: – Զի նված ու-ժերի Գլխավոր շտաբի շուրջ

ստեղծված իրավիճակը դուք կարգավորված համարո՞ւմ եք հիմա: – Ոչ, դեռ կարգավորված չէ, պետք է կարգավորվի դեռ այն: Այդ բարեկամ, հարազատ թայ ֆաբազությունը պետք է վերանա բոլոր տեղերից: – Այսինքն՝ այս 3 տարում դա տեղի չի ունեցել ու այս իշխանությունների մե՞ ղքն է, որ այս ընթացքում բանակը չգնաց բարեփոխումների: – Իշխանություններն ի՞նչ պետք է անեն, նրանք իշխանության գալով նշանակել են նոր նախարար, Գլխավոր շտաբի նոր պետ, նրանք էլ պետք է աշխատեին, փոփոխություններ

անեին՝ թե՛ կադրային, և թե՛ կառուցվածքային: Իրենք պետք է 1-ին հերթին արդիական զե նքերի մասին մտածեին, ոչ թե ինքնաթիռների ու այլն: Ինչու մինչև այդ նույնիսկ 1-ին, 2-րդ, 3-րդ գիծ չկար: – Ռոբերտ Քոչարյանը Պոզներին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, թե վերջին 3 տարվա ընթացքում հետևողականորեն քայ քայվել է ՀՀ ԶՈՒ մար տունակությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, և արդյոք արդարացի՞ է ամեն ինչի մե ղքը բար դել այսօրվա իշխանությունների

վրա: – Իրենց թողած ժառանգությունն է այս բանակը: Իրենք պետք է զի նեին, նոր սպառազ ինություն գնեին: Ի՞նչ պետք է անեին մարդիկ 3 տարում: 3 տարում մարդն ի՞նչ կարող է անել: Դրա համար մեծ փողեր են պետք, իսկ այդ փողերն ո՞ւր են, այդ հարցին թող արդեն իրենք պատասխանեն, ինչո՞ւ մինչ այդ բանակը չի զի նվել: Ուրիշի վրա մե ղք բար դելը շատ հեշտ է, սակայն առաջին հերթին մտածի, որ դու ես էնտեղ եղել, դու ես 1-ին դեմքը եղել, գերագույն գլխավոր հրամանատար ես եղել, ի՞նչ ես արել ու

ինչ չես արել, որի համար ափսոսում ես, որ չես արել: – Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապն դում Քոչարյանը՝ Ռուսաստանում հարցազրույց տալով եւ քննադա տելով այսօրվա իշխանություններին: Ուզում է առաջիկա ընտրություններում ունենալ Մոսկվայի աջակցությո՞ւնը: – Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ իրեն աջակցել են ու աջակցում են, սակայն մեր ժողովուրդը պետք է

իր խոսքն ասի: Ինքը գնաց էնտեղ հարցազրույց տվեց, եւ եթե մի քիչ հեղինակություն էլ ուներ, դա էլ կո րավ: Իր կողմնակիցները հիմա արդեն տարբեր բաներ են խոսում: Ինքն ուզում է մեր ազգին սարքի վա սալ: – Կարծում եք՝ ընտրությունների ժամանակ հասարակությունը ցույց կտա՞ իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: – Ես չգիտեմ, գուցե Քոչարյանը չդնի իր

թեկնածությունը: Երբ դնի, նոր այդ ժամանակ մենք կարող ենք ինչ-որ բան ասել: Այսօր բանակի վերազի նումը, վերակառուցումն ավելի կարևոր են, քան ընտրությունները, քանի որ ամեն օր լսում ենք՝ Զանգեզուրը տալիս են, էս տալիս են, էն տալիս են: Դրա

համար պետք է շուտ ոտքի կանգնենք, մեր մեջքը դզենք, որ այդպիսի խոսակցություններ էլ չլինեն: Այդ խոսակցությունները տարածում են հենց այդ ընդդիմություն կոչվածները, իրենք երկրի դավա ճաններ են, որոնք անընդհատ սե-պ են խր ում, անընդհատ խան գարում են թե՛ բանակին, թե՛ իշխանություններին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *