Չեմ շտապի ասել, թե դրա հետևում ինչ արտաքին կամ ներքին ուժեր են կանգնած, բայց մի բան ակնհայտ է… Շավարշ Սողոմոնյան

Շավարշ Սողոմոնյանը գրել է. Պարզից էլ պարզ է արդեն, որ այս սադ րանքը 1-ին հերթին ուղղված էր մեր իշխանությունների դեմ։ Ես Չեմ շտապի ասել, թե դրա հետևում ինչ արտաքին կամ ներքին ուժեր են կանգնած, բայց մի բան ակնհայտ է, դրա միջոցով

փորձ է կատարվում հերթական անգամ ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, ազդել նրանց վարկանիշի վրա։ Ամեն դեպքում այդ ամենի վերջնական նպատակը ՀՀ-ին ու հայ ժողովրդին վնա սելն է։ Այս պարագայում մենք պետք է համախմբվենք, պետք է լցվենք վճռականությամբ, որպեսզի

կարողանանք պաշ տպանել մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերը։ Պետք է համախմբվենք ու պետք է սատարենք մեր ընտրած իշխանություններին այս դժվարին իրավիճակում, թույլ չտանք որպեսզի արտաքին ուժերը Հայաստանում կարողանան օրակարգ ձևավորել ու ի վերջո թույլ չտանք Հայաստանին ու

հայ ժողովրդին անխնա վն ասված քաղաքական դ իակների վերակենդանացմանը արդեն։ Միասին ինչպես երբևէ, չենք հուսահատվում, չենք ընկ ճվում, լցվում ենք վճռականությամբ եւ հույսով և սլանում առաջ, մեր ուղին անկասելի է, իսկ մեր վերջնական հաղթանակը անխուսափելի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *