Ստացվում է, կրկին ստե՞ց Հայաստանի իշխանությունը: Սա խոսում է այն մասին, որ… Նաիրի Հոխիկյանի վերլուծությունը

Նաիրի Հոխիկյանը գրել է. Ո՞վ խաբեց գեր իների առումով․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի յոթին ՌԴ-ում հանդիպումների ընթացքում ակնարկեց, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գե րիների վերադարձի թեմայով։ Ապրիլի ութի 21։33-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ոգևորությամբ արդեն հայտարարեց, թե մի քանի ժամից հայ գե րիները վերադառնալու են Հայաստան։

Րոպեներ հետո այդ լուրը պաշտոնապես հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Իրականում լավ լուրը առաջինը տարածելու համար իրար հերթ չէին տալիս բարձրագույն իշխանության մարմինները, մինչդեռ գե րիների վերադարձի վերաբերյալ տեղյակ չէին այդ գործի համար պատասխանատու առանցքային մարմինները՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, և ՊՆ-ն։

Որտեղի՞ց էին տեղեկացել գե րիների վերադարձի մասին վարչապետի եւ փոխվարչապետի մամուլի խոսնակներն եւ Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավորը։ Տրամաբանորեն՝ ամենավերին օղակից, որովհետև չէր կարող, օրինակ, Մանե Գևորգյանը պաշտոնապես հաստատել լուրը՝ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը կամ հանձնարարությունը ստանալու։

Ի վերջո, եթե կար տեղեկություն, ապա պետության ղեկավարն ունի տեխնիկական ռեսուրսներ՝ կապ հաստատելու նաև օդում գտնվող ինքնաթիռի հետ ու այնտեղից ճշտումներ անելու։ Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը օդանավում գտնվող Ռուստամ Մուրադովից հարցնել գե րիների մասին, հետո նոր իր ենթականերին հրահանգել տարածել այդ սուտ լուրը։

Ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ մարդիկ հասկացան, որ գե րիները չեն վերադարձել, Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը փոշմանել է արդեն։ Արդեն ապրիլի իննին Ռուստամ Մուրադովի խոսքից պարզ դարձավ, որ Ադրբեջանը չէր էլ համաձայնել, որ հետո էլ փոշմաներ․ «Պրո վոկացիա էր, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։ Գեր իների վերադարձ պլանավորված չի եղել, դա սովորական աշխատանքային այց էր»,- ասել է Մուրադովը։

Ստացվում է, կրկին ստե՞ց Հայաստանի իշխանությունը։ Սա խոսում է պետական կառավարման ամբողջական տապ ալման եւ համակարգի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տառ ապում է «Պաթոլոգիկ սուտ» հիվանդությամբ, որը հոգեկան խան գարում է և այն գնալով խորանում է։

«Պաթոլոգիկ սուտ» հիվանդությունը հանդիպում է ինչպես անհատ մարդկանց, այնպես էլ կառույցների մոտ, որոնք ուզում են ցույց տալ իրենց կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց շարունակել ավելի ստել, որովհետև դա իրենք աստիճանաբար ընդունում են իբրև ճշմարտություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *