Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից ադրբեջանական զո րքերը հետ են տեղաշարժվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Hetq.am-ը գրել է. Ադրբեջանական զո րքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են ու հետ գնացել: Այդ մասին մեզ պատմեցին Սոթքի հանքավայրի աշխատակիցները: Նրանք նաև խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես նշեց, որ լսել է այդ մասին, բայց պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը նա չի

կարող, որովհետև չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել: Մեզ հետ զրույցում Սոթքի հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատեց, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է, բայց ասաց, որ դա էական իրադարձություն չէ, որովհետև իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. 2 կողմի զո րքերը պետք

է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր որոշոկի բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել: «Դա ոչ մի ռազ մավարական նշանակություն չունի, ընդամենը բուֆերային գոտի է ստեղծվել, որ քիփ-քիփ

չկանգնեն իրար»,- նշել է Ռ. Գրիգորյանը: Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հիմա աշխատում հանքավայրը, ու արդյոք ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն կա ապագայի վերաբերյալ, պատասխանեց՝ քանի դեռ ՀՀ-ն Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններ չունի, միջպետական հանձնաժողով չի ստեղծվել ու պաշտոնապես սահմանազատում չի իրականացվել,

այդ մասին խոսելը վաղ է: Արդյոք ռուսական կողմը փորձում է հանքավայրի վերաբերյալ բարենպաստ պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ մեր հարցին, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեր` հայկական կոլեկտիվի մակարդակով այդ հարցերը չեն քննարկվել, թե ռուսական կողմն այնտեղ ինչ է փորձում անել` ես չեմ կարող դա մեկնաբանել»: Ռուզաննա

Գրիգորյանը նաև վստահեցրեց, որ հանքն հիմա աշխատում է միայն Հայաստանի տարածքում` մասնակի և սահմանափակ մասշտաբներով, եւ իրենք ամեն ինչ անում են դա պահպանելու համար: Հիշեցնենք, որ Հայաստանի ամենախոշոր ոսկու` Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *