Յուլյա Լիսենկոն գրառում է կատարել, թե քանի մարդ է մասնակցում Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքին

Ինչպես ավելի վաղ ձեզ հայտնել էինք, երեկ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի որդու ու Բյուզանդ Ավետիսյանի առավել հայտնի՝ Ուֆայի Բյուզանդ, դստեր հարսանիքն էր։ Հարսանեկան Խնջույքին ներկա էր նաև հեռուստահաղորդավարուհի

Յուլյա Լիսենկոն, ով էլ Ինստագրամի իր էջում մի տեսանյութ է հրապարակել Նիկոլայ Բասկովի հետ եւ դրան կից գրառում կատարել երեկվա ճոխ հարսանիքի մասին։ «Ինչ հրաշալի տոն ենք մենք այսօր վարում։ Իմ թանկագին Կոլենկա, ես ուրախ եմ հանդիպման համար, քեզ հետ բեմը կիսելը

մեծ հաճույք է։ 1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին այսօր։ Տոնում ենք սեր»։ Նշենք, որ հարսանիքին ելույթ են ունեցել մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Ավրաամ Ռուսոն, Սոսո Պավլիաշվիլին, Ստաս Միխայելովը, Քրիստինա Օրբակայտեն, Լարիսա Դոլինան, A’Studio-ն։

Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը, Արկադի Դումիկյանը, Արամ MP3-ն։ Երեկոյի հանդիսավարները միայն Յուլյա Լիսենկոն ու Նիկոլայ Բասկովը չեն։ Այն վարում է նաև Ավետ Բարսեղյանը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև.