Լավ, դրանց մեջ մի մարդ, մի մտածող մարդ չկա՞ր, որ ասեր՝ մի՛ արա այդ բանը, որովհետև ժողովուրդը… Միքայել Միրիջանյանի գրառումը

Միքայել Միրիջանյանը գրել է. Միքայել Միրիջանյան «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր
ԳՈՒՆԴ ԹՔԵՄ ՁԵՐ ԵՐԵՍԻՆ Այ հենց սա է, որ կոչվում ոգու սով։ Անբարոյականության շքերթ ու լպիրշության հրավառություն է, այն էլ այն ժամանակ, երբ ունենք հազարավոր զ ոհեր, մինչև հիմա մեծ քանակի անհետ կորածներ ու… գե րիներ։ Լավ, դրանց մեջ մի մարդ, մի

մտածող մարդ չկա՞ր, որ ասեր՝ մի՛ արա այդ բանը, քո սիրած ու պաշտած ժողովուրդը դա չի ընդունի, որդեկորույս ծնողները նոր վե րք կստանան դրանով… ԲՀԿ-ի տա կանքներ, պատրաստե՞լ եք այդ շեյխական հարսանիքի արդարացման տեքստերը արդեն, կասեք, չէ՞, որ ամեն մարդ անձնական կյանքի իրավունք ունի, ամեն մարդ իր հնարավորությունների չափով է իր ոտք մեկնում։

Սակայն կլռեք, որ միլիոնավոր մարդկանց անձնական կյանքի խե ղման արդյունքում է այդ հարստությունը կուտակվել, ու հնարավորություններն էլ թալա նն ու համակարգված կոռու պցիան են ընձեռել։ Բայց ցա վալին այն է, որ դեռ շատերն են պատրաստ քվեարկելու ԲՀԿ-ի օգտին՝ իրենց փայը փախցնելու համար միայն։

Նախկին իշխանությունների ամենամեծ կործ անարար ազդեցությունն էլ հենց նա է, որ վերջնականապես այլան դակել են շատ-շատերի արժեհամակարգը՝ մարդկանց դարձնելով փողի մեռ ած ստր ուկներ։
11.04.2021թ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *