Հիմա մեր հերթն է, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար, քանի որ… Միքայել Մելքումյան

Հայաստանում երեսուն տարիների ընթացքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ արկղի մեջ թուղթ գցելով երբեք իշխանություն չի փոխվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք հիմա շանս ունենք 1-ին անգամ խորհրդարանական ընտրությունների միջոցով

իշխանափոխություն անելու : Սակայն եթե մարդկանց մի մեծ մաս մտածում է՝ ոչ մի բան չի փոխվելու, ոնց կա, գնալու է, մենք զարգացում չենք ունենա: Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է լինեն շատ խիստ բալանսավորված, այսինքն

50 տոկոս+1 ձայն ոչ 1-ը չի կարող հավաքել»- ասաց նա: Պատգամավեորը նաեւ հավելեց, որ այս պահին հաշվի առնելով իրենց քաղաքական ուժի հետագիծը, ԲՀԿ-ն կարող է հաղթել այս ընտրություններում: «Մենք տասնհինգ տարի խորհրդարանում ենք, միշտ

եղել ենք 2-րդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու: Ընտրություններին մասնակցելու ենք մենք միայնակ: Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու եւ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»,- ասել է պատգամավորը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *