Մա հվան ելքով վրաե րթ Երևանում… Վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոնն է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

M.shamshyan.com-ը գրել է. Այսօր՝ ապրիլի 12-ին, մա հվան ելքով վրաե րթ է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր իսկ վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» դիմաց, վրաե րթի է ենթարկել փողոցը չթույլատրելի

հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: Ինչպես որ դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նա զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաե րթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվա նդանոց, բայց վրաե րթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մա հացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոս-տիկանության

առաջին սպայական գումարխ-տակի երկրորդ դասակի տեսուչներ Գրիգոր Գրիգորյանն եւ Սամսոն Սահակյանը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանն եւ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Վարորդը ՃՈ առաջին սպայական գումար-տակի 7-րդ դասակի տեսուչ Դավիթ Ավալյանի կողմից ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ վարորդը եղելէ սթափ: Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Տվյալ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը

տեղեկությունը փոխանցել է ՀՀ-ի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հան ցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ: Տվյալ Փաստի առթիվ Ն.

Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է քր եական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն եւ քննչական բաժին այժմ պարզում են մա հացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ծանրամա րտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական

խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամա րտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո արդեն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հան ցանքի մեջ կասկածվողը կամ մե ղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մե ղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քր եական դա տավարության օրենսգրքով սահմանված կարգով` դա տարանի` օրինական ուժի մեջ մտած դա տավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *