Ես մի բան գիտեմ, որ այսօր պետք ա Նիկոլին պաշտպանել, քանի որ հնարավոր է… ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյան

1in.am-ը գրել է. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը վերջին պատ երազմից հետո տևական ժամանակ է՝ լռություն էր պահպանում, նա չէր խոսում, հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Աշոտ Աղաբաբյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ մի երկու ամիս էլ է որոշել լռություն պահպանել, մինչև որ ընտրությունները

անցնեն։ Մեր հարցին՝ սատարելո՞ւ է որևէ ուժի ընտրությունների ընթացքում, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի թիմից էլ չեմ, ոչ մեկի ճամբարից էլ չեմ, սակայն մի բան գիտեմ, որ այսօր պետք ա Նիկոլին պաշ տպանել՝ նախկինների վերադարձը կանխելու համար։ Պարզապես ցա վալի ա, որ քաղաքական դաշտը վերածվել է նախկինների եւ նորերի «Ավարայրի ճակատամա րտի

դաշտի»»։ Նրա խոսքերով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձ կարվի նաև 3-րդ ուժ ձևավորել, որին սպասում է հենց ժողովուրդը, սակայն դրանից էլ ոչ մի բան դուրս չի գա։ «Հնարավոր է՝ ինչ-որ 3-րդ ուժ ձևավորվի ու այլն, ժողովուրդը սպասում է 3-րդ ուժի, բայց չես կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա, կձևավորվեն, կանցնեն խորհրդարան, նոր

պարզ կդառնա։ Սակայն ամեն ինչ պետք է անել, որ կան խել փող բաժանելու պրակտիկան, որ ոչ ոք չկարողանա փող բաժանել արդեն։ Միշտ էդպես է եղել, բոլոր ընտրությունների ժամանակ փող է բաժանվել, ու հիմա դա չպետք է թույլ տալ»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *