ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ը ԳՇ-ին մոլորեցրեց․ Օնիկ Գասպարյանը կուտը կուլ տվեց, իսկ հետո… ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյան

1in.am-ը գրել է. Ի՞նչ եք կարծում՝ գե րիների վերադարձի գործողությունը որ օղակում ձա խողվեց․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը այսպես պատասխանեց․ «Նախ ասեմ, որ ի սկզբանե ձա խողվել է այդ փոխանակման խնդիրը արդեն, քանի որ մենք էլ գե րիներ ունեինք, հան ցագործ գե րիներ, որոնք դա տապարտվել էին մեր

երեխաների սպ անության համար։ Պայմանագիրը ստորագրվել էր բոլորը բոլորի դիմաց հայտնի պայմանով, որը մեզ ձեռնտու էր, բայց մենք խաբվեցինք, քանի որ մենք մի պահ կարծեցինք, թե ադրբեջանցիները մարդ են դառել արդեն։ Հավատացինք, սակայն դա մենք չպիտի անեինք, և այդ երկու հանցագործին պետք է մինչև էսօր թողնեինք մեր մոտ։ Մինչև վերջին գերին չգար Հայաստան, մենք այդ երկու հան ցագործին չպիտի տայինք, քանի որ իրենց ամբողջ նպատակը եղել է այն, որ այդ երկու հան ցագործին տանեն

այստեղից։ Երբ մենք այդ 2-ին տվեցինք, նրանք սկսեցին խաղեր խաղալ մեր գլխին, այն դեպքում, երբ ՌԴ-ն է եղել այդ գործընթացի անմիջական միջնորդը։ Մենք հիմա պետք է Ռուսաստանից պահանջենք, քանի որ նրանք պարտավոր են հետամուտ լինել, որ այդ բոլոր կետերը երկու կողմերն էլ ամբողջությամբ կատարեն։ Մենք միանգամից բոլոր կետերը, որոնք վերաբերում էին մեզ,

կատարեցինք՝ հավատալով թե՛ ադրբեջանցի կոչվածներին ու թե՛ Ռուսաստանին»։ Ռուս գեներալն այդ մեծ ինքնաթիռով ի՞նչ գործ ուներ Բաքվում, եթե գե րիները չպիտի գային․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Ինձ թվում

է՝ նախօրոք պայմանավորվել էին, ու նա գնացել էր գե րիների հետևից, նրանց բերելու, բայց ապարդյուն՝ չեղավ։ Այդ ընթացքում ինչ-որ բան կատարվեց այնտեղ։ Հետո, նրանք ինչքան ձգում են գե րիների վերադարձը, այնքան մեր ներքաղաքական իրավիճակն

ավելի է բարդանում, ավելի է լա րվում։ Նրանց պետք է, որ մեր երկիրը քա նդեն, քայ քայեն, ավի րեն, և ինչ միջոց, որ ձեռքներն ընկնում է, օգտագործում են, որպեսզի այստեղ անկայուն իրավիճակ լինի, ու եմնքք չկարողանանք մեր բանակը վերակազմավորենք»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *