«Դարի հարսանիքի պախմելից» դուրս եկած եւ այսօր խորհրդարան վերադարձած որոշ պատգամավորներ պնդում են, թե… Հայկ Ստեփանյանի գրառումը

«Դարի հարսանիքի պախմելից» դուրս եկած եւ այսօր խորհրդարան վերադարձած որոշ պատգամավորներ պնդում են, թե… Հայկ Ստեփանյանի գրառումը

Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի քաղաքական զարգացումներին. նա մասնավորապես գրել է. Երեկ Վարչապետը շեշտում է, որ պատ երազմի 3-րդ կամ 4-րդ օրը Անվտա նգության խորհրդի նիստում չի եղել Գլխավոր շտաբի պետի հայտարարություն առ այն, որ հարկավոր է պատ երազմը կանգնեցնել։ Ընդհակառակը՝ Օնիկ Գասպարյանը

ասել է, որ «Ոչ մի քայլ նահանջ սկզբունքով մեր բանակը պատրաստ է հակա ռակորդին դիմակայել»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է սա ու հավելում, որ ամբողջը ձայնագրած և արձանագրված է, ինչ խոսվել է նիստի ընթացքում։ «Դարի հարսանիքի

պախմելից» դուրս եկած ու այսօր խորհրդարան վերադարձած որոշ պատգամավորներ շարունակում են պնդել, որ ԳՇ պետը ասել է «կանգնեցրեք»։ Խնդիրն այն է, որ նրանք բնականաբար ներկա չեն եղել տվյալ խորհրդի նիստին ու չեն էլ կարող որևէ հիմք ունենալ պնդելու, որ նման բան ասվել է Գլխավոր շտաբի պետի կողմից։ Իսկ Վարչապետ Փաշինյանը երեկ հստակ արձանագրեց ու նաև

հրավիրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարին ծանոթանալու այդ նիստի ձայնագրություններին։ Խորհուրդ կտամ «պախմելի» տակ մնացած պատգամավորին թթվի ջուր խմել, որ հարցազրույց տալիս «Լելե Թեփե» արտասանելիս լեզուն չփաթաթվի ու «թեթե լեփե»

չասի։ Իսկ թե ի՞նչ է նշանակում «լելե օպե րացիա» երևի միայն իրենց խմբակցության ղեկավարը կհասկանա դա։ Չնայած հնարավոր է, որ հենց վերջինիցս է օդակաթիլայինով փոխանցվել «ղազագրավորներին» անիմաստ եւ չկապված բառակապակցություններով, հայոց լեզուն բռն աբարելով խոսելը։ Ի՞նչ֊ինչ բայց բռ նաբարելն ու ստեր փչելը սրանց մոտ շատ լավ է ստացվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *