Պատ երազմից հետո գեներալ Մովսես Հակոբյանի հրապարակային ակտիվությունը ինձ համար կասկածելի դարձավ այն պահից սկսած, երբ… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Պատ երազմից հետո գեներալ Մովսես Հակոբյանի հրապարակային ակտիվությունը ինձ համար կասկածելի դարձավ այն պահից սկսած, երբ Հայելի ակումբում հայտարարեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանիի տիկին Աննա Հակոբյանի ֆակտորը խոչընդոտել է իրեն պաշտպանել հայրենիքը ու նրա պատճառով իրեն մեկուսացրել են պատ երազմը ղեկավարող ռազ մական

հրամանատարական կազմից։ Համաձայնեք, ոչ մի լուրջ մարդ լուրջ չի ընդունի սա, որ որևէ գեներալի որևէ կին, թեկուզև վարչապետի կին, կարողանա խոչընդոտել պաշտպանելու իր հայրենիքը։ Ըստ որում՝ թե Մովսես Հակոբյանի այդ անլուրջ հայտարարությունը, թե կարծում եմ դրա հետ կապ ունեցող եւ մինչ այդ սոցցանցերում, ֆեյքերով եւ ֆեյքնյուզերով տարածված նույնաբովանդակ «ինֆորմացիաները» արվում էին այն համատեքստում, թե իբրև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «առաքելությունն

է եղել իր ամուսնու թելադրանքով «դավա ճանական» ծրագրի իրականացումը, այն է՝ Արցախի հանձնումը»․․․ Ու գրեցի, որ որևէ լուրջ մարդ չէր հավատա Մովսես Հակոբյանի այդ հեքիաթին, որովհետև գոնե աչքիդ առջև են Արցախի այլ պաշտպանական շրջանների հրամանատարների անձնազ ոհ պահվածքը, որի արդյունքում կա՛մ թշ նամուն տարածքներ չեն զիջվել, կա՛մ եթե զիջվել էլ են՝ թերևս այլ հանգամանքներով պայմանավորված․․․ յոթրդ պաշ տպանական շրջանի հրամանատար Քյոխը երևի դրա օրինակներից է, իսկ այս

գրառումն էլ հենց այդ պաշտպանական շրջանի մասին․․․ Իհարկե, Մովսես Հակոբյանը հավանաբար գիշերը հասկացավ, թե ինչ անհեթեթ միտք է ինքը արտահայտել ու արդեն հաջորդ օրը Արմնյուզ հեռուստաընկերության եթերից հեր քեց ինքն իրեն․․․ Իսկ նրա մոտ դա վատ չի ստացվում ի դեպ․ նախօերին ցա վ արտահայտել, թե շատ կասկածելիորեն սպառազ ինությունների ձեռքբերման պլան է փոխվել, հետո ասել, թե ցա վոք չի փոխվել, այ եթե փոխված լիներ, այս վիճակը չէր լինի․․․․ Նույնը՝ Իսկա նդերի

պատմությունն էր, որ նա սկսեց, եւ թե ինչ ավարտ եղավ՝ բոլորս արդեն գիտենք․․․․ Այդուհանդերձ, պատեր ազմից հետո Մովսես Հակոբյանը չափազանց ակտիվ էր հրապարակային ելույթներով պատ երազմի «ճշմարտության» բացահայտման գործընթացում արդեն․․․ Սակայն, արի ու տես, որ այդ ճշմարտությունն այլևս կարծես թե սպա ռնում է իրեն․․․ Դեռևս պատ երազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշ դրվագներ պատմեց յոթերդ պաշտպանական շրջանի ու Եղնիկները պահելու մասին։ Նա անուններ

չտվեց։ Բայց, ըստ նկարագրածի՝ երբ առաջնագծի այդ հատվածում զո րքի մեջ խու ճապի դրսևորումներ են եղել, ինքը խնդրել է Հայաստանից Արցախ մեկնած էլիտար ստորաբաժանմանը ու Արցախի այլ խմբերի իրեն ուղեկցել առաջնագիծ, մերժում է ստացել /սա առանձին ուսումնասիրության առարկա է արդեն ու դեռ հարց է, թե ինչո՞ւ է մերժվել, հիմնավո՞ր թե ոչ հիմնավոր է մերժվել, ու

եթե ոչ հիմնավոր՝ ապա մերժողն եւ նրա առնչակիցներն ովքե՞ր են/, սակայն անկախ ամեն ինչից կարողացել է կազմավորել այդ ուղեկցող ջ ոկատը, մեկնել է այնտեղ, կանխվել է թե խու ճապը, թե նահանջի հրամանը։ Իսկ, ինչպես երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյւանը հայտարարեց՝ նահանջի հրաման իսկապես եղել է եւ ինքն էլ հաստատեց, որ կարողացել են դա կանխել․․․ Եթե մենք տեսականորեն վերը նշված բոլոր անձանց կարող ենք համարել այս բանավե ճում շահագրգիռ կողմեր, որոնք պատմում են կամ կարող են պատմել այն, ինչ իրենց շահեկան է, ապա նաև ուշագրավ էր այդ հատվածում կամավորականների,

մասնավորապես Հովսեփ Ղազարյանի պատմածն եւ նրա ընկերների հաստատածը կամ լրացրածը /հանդիպածս միակ առարկություն-կարծիքը եղել է այն, որ ավելացվել էին նաև այլ կամավորական ջ ոկատների անուններ, որոնց Հովսեփ Ղազարյանը չէր նշել, մինչդեռ Եղնիկների թիկունքը ու այդպիսով նաև Մարտակերտը պահելուն նրանք էլ մասնակցել էին ընդհանուր ճակատի մեջ արդեն/։ Հովսեփ Ղազարյանի պատմածով Քյոխը անգամ մեկնել է Ստեփանակերտ՝ ուժեր խնդրելու համար, ու հանրագումարելով բոլորի պատմածը՝

հանգամանքերի բերումով հաջողվել է չեղարկել նահանջ հրամանը եւ պահել թե՛ Եղնիկները, թե՛ մարտակերտն ու Քարվաճառը․․․ Երբ կարդում ես այդ թատերաբեմի մասին նկարագրվածը, Թալիշի հատվածում թշ նամու ներթա փանցումը նեղ երիզով գրեթե նույնական է եղել Արցախի հարավ-արևելքի հետ, որտեղ էլ հայկական ուժերի դիմադրությունը կո տրելուց հետո թշ նամին ճե ղքել էր 4-5 կիլոմետրանոց նեղ երիզով․․․ Արցախի հյուսիս-արևելքում հաջողվել էր թշ նամուն կանգնեցնել արդեն, միգուեցև ցա վալիորեն

պատկա ռելի թվով զո հերի գնով։ Ռազ մական գործիչ չեմ ես, ամենևին չեմ հավակնում լինել ճշմարտության վերին ատյանը, բայց տեսանելիորեն դրա պատճառը նախ չհիմնավորված նահանջ հրամանի չեղարկումն է եղել, ապա ուժերի քիչ թե շատ մոբիլիզացիան եւ հետագա ճշգրիտ որոշումները պաշտպանության կազմակերպման մասով։ Իսկ հարավում՝ հաղթել էր նահանջ հրամանը արդեն․․․Տապա լվել էր Լելե-Թեփեի օպե րացիան․․․, որը, ինչպես պարզվեց, ոչ թե եղել է վարչապետի քմահաճությունը, ինչպես ներկայացվում

էր, այլ վարչապետին գեներալների ներկայացրած ու նրա հաստատմանն արժանացած գործողության պլան։ Եվ ո՜վ, զարմանք եւ ճակատագրի տխուր հեգնանք նաև․ հյուսիսից հարավ այս բոլոր պատմություններում կա Մովսես Հակոբյանի անունը․․․․ Երեկ վարչապետը շատ բաց ակնարկով հայտնի դարձրեց, որ յոթերդ պաշտպանական շրջանում նահանջի հրամանի կողմնակիցը եղել է գեներալ Մովսես Հակոբյանը․․․ Լելե-Թեփեի ու հարավային ուղղությամբ պլանավորված օպե րացիաներին Հակոբյանի առնչության մասին

պատմել էին արդեն Սամվել Բաբայանը, ով ակնարկել էր, որ անձնական խնդիրների պատճառաբանութամբ Մովսես Հակոբյանը հրաժարվել է մասնակցել հարավային ուղղության պաշտպանությանը, և հենց ինքը՝ Մովսես Հակոբյանը, ով դրանք հպարտությամբ անվանել էր «արկա ծախնդրություն» ու նաև հպարտացել, որ իրեն լսող ու ենթարկվող զինվորականներ էլ եղել են այդ ժամանակ․․․ Այո, այո, այդ ժամանակ նա հպարտորեն էր խոսել դրա մասին, մե ղադրել քաղաքական ղեկավարությանը արկա ծախնդրության դիմելու ու մեծ

կոր ուստներ տալու մեջ․․․ Մինչդեռ, պարզվում է՝ ճիշտը նահանջ հրամանն էր․․․ Իսկ այդ հրամանը տրվեց Հադրութի եւ հարավի այլ քաղաքների դեպքում՝ փաստացի ամբողջական գնդեր, զի նապահեստներ, քաղաքներ գրեթե առանց կռ վի զիջելով թշ նամուն ու զո հերն էլ տալով նահանջի ճանապարհին․․․ Ու այդտեղ էլ պատե րազմից հետո կամավորականները տվել են նահանջին հակված այլ գեներալների անուններ, նրանց թվում նաև Արթուր Աղաբեկյանի, Տիրան Խաչատրյանի եւ այլոց անունները․․․ Մովսես Հակոբյանի նախկին հայտարարություններից վերջինի հետքերով 1 այլ գրառման մեջ ակնարկել էի Արցախում գործած ստվերային ԳՇ-ի մասին /

այլ տպավարություն դժվար էր ունենալ պատմածներից/, որը մի կողմից ճնշում էր գործադրում այլ զինվորականների վրա չենթարկվել Երևանի հրամաններին (իսկ դրա մասին բերանից թռցրել էր նաև Վազգեն Մանուկյանը արդեն՝ թե ինչով է զբաղված եղել ինքը Արցախի հյուրանոցներից 1-ում), մյուս կողմից աշխատում էին «մասնագիտորեն» խո տանել բոլոր հակահ արձակման գործողությունները, որոնք Արցախին ու հայկական զի նված ուժերին թողնում էին մա հաբեր ինքնապաշ տպանության հույսին,

սակայն պարզվում է նաև՝ ակտիվ լոբինգ իրականացնելով առաջնագծի տարբեր հատվածներից նահանջ հրամաններն իրականություն դարձնելու ուղղությամբ․․․ Եվ արդեն ակնհայտ է, որ այդ բոլոր դրվագներում կա Մովսես Հակոբյանը․․․․ Կարծես թե չափազանց տեսանելի է դառնում պատե րազմից հետո Մովսես Հակոբյանի կասկածելի հրապարակային ակտիվությունը՝ թեկուզև մանիպու լյացիաների ու շահարկումների գնով արագ հասնել քաղաքական ղեկավարության տա պալմանը, այդ թվում՝ ռազ մական հեղաշր ջման

եղանակով նաև, որպեսզի ճշմարտությունը չշրջվի արդեն իր դեմ․․․ Իսկ այն շրջվում է․․․ Եվ որքան էլ դեռևս ակտիվ դերակատարների կողմից քիչ բան է ասվում, Մովսես Հակոբյանն ինքն արդեն ահագին բան ասել է․․․ Կարծում եմ, որ դժվար չէ մտովի պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե․․․ -հաջողվեր «մասնագիտորեն» խո տանել բոլոր հար ձակողական ու պաշտպանողական օպե րացիաները, -բոլոր տեղերից նահանջի հրամանը իրականություն դառնար, Թե ինչ կմնար Արցախից ու քանի օրում, անգամ սար

սափելի է պատկերացնել, երբ Քարվաճառը արևելքից էլ անպաշտպան մնար, Մարտակերտն էլ զիջվեր արդեն, Ստեփանակերտն էլ, Ասկերանն էլ, իսկ Շուշին վերցվեր հարավից ու հյուսիսից՝ թեյ խմելով․․․ Դեռևս ուզում եմ հավատալ, որ այս ամենը չէր արվում Երևանում իշխանությունը ամեն գնով տա պալելու անբարո ցանկությամբ, ինչպես որոշ ազատամար տիկներ դրա մասին բարձրաձայնեցին, ինչպես՝ Կոռնիձորի Արոն եւ այլք․․․․ Ես Դեռևս չեմ հավատում, որ այդ աստիճան սահմաններ չկան․․․

Մովսես Հակոբյանն այս ամենին արձագանքել է «գեներալաբար»՝ «հոգեկան հի վանդ», ու տեսանելիորեն խեղճացած հավելել՝ «ես ո՞վ էի․․․»։ Սակայն միթե՞ այդ պատասխանը համարժեք է նրան, ինչ պատկերանում է աչքի առջև․․․ Իսկապես՝ «ո՞վ էիք»․․․
Սա, անշուշտ, որևէ կերպ չի նվազեցնում պա տերազմի համար իշխանության ընդհանուր պատասխանատվությունը, ինչը իր վրա վերցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *