Արցախի 4 նախագահներից 2-ը, եթե չեմ սխալվում, բնակվում են Երևանում, հիմա ճիշտ ժամանակն է, որ… Նորայր Նորիկյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Նորայր Նորիկյանիր իր ֆեյսբուքյան էջում գրել է. Վերադարձե՛ք Արցախ: Եթե ես չեմ սխալվում, Արցախի 4 նախագահներից 2-ը բնակվում են Երևանում: Արցախի բազմաթիվ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ պաշտոնանկությունից հետո տեղափոխվել եւ ապա շարունակում են տեղափոխվել ու նաև բնակություն հաստատել հենց Երևանում: Հիմա ճիշտ ժամանակն է ձեր՝ Արցախ վերադառնալու:

Վերադարձե՛ք Արցախ Ձեր երեխաներով ու ձեր թոռներով, փորձե՛ք նոր շունչ հաղորդել մեր Արցախին, իրականացրե՛ք շատ ներդրումներ ու շենացրե՛ք մեր Արցախը, հու՛յս տվեք Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցներին, հասկացրե՛ք Ձեր ներսի ու դրսի բոլոր մեծ ու փոքր ընկերներին, դաշնակիցների՛ն, բարեկամների՛ն, մեր թշ նամիների՛ն նույնիսկ, Ադրբեջանին հատկապես հասկացրե՛ք, որ Արցախը չի ընկել, որ Արցախում կյանք կա

որ Դուք կրկին Արցախի տե՛րն եք, հայրենատե՛ր եք, որ Արցախը հավերժ հայկական է եղել ու Արցախը հավերժ կմնա հայկական, ու Ձեզանից յուրաքանչյուրն ամեն ինչ կանի Արցախի վերածննդի համար: Ի դեպ, սա լավագույն պատասխանը կլինի այդ բոլորին՝ ներսում ու նաև

դրսում, լավին ու վատին, որ Արցախն ապրելու է, որ Արցախը վերականգնվելու է եւ Արցախը շտկելու է իր մեջքը: Անձամբ ինքս անկեղծորեն արժանին ինքս կմատուցեմ Ձեզ յուրաքանչյուրիդ, անկախ նրանից, թե Ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ ինչպիսի ընկալում ունեմ ես այժմ: Արե՛ք այդ քայլը, նո՛ր շունչ եւ ոգի հաղորդեք Արցախին, նո՛ր կյանք տվեք մեր ԱՀ-ին: Կանե՞ք… Հ.Գ. Ես

Խորապես համոզված եմ, որ ճակատագրական այս ժամանակահատվածում բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այդ թվում նաև Հադրութից տեղահ-անվածները, Շուշի քաղաքի մեր հայրենակիցները նաև, իսկ մենք ազգովի պետք է կարողանանք հնարավորինս արագ

նորմալ եւ հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծենք նրանց համար՝ Արցախում հարատև ապրելու ու Արցախը հավերժ հայկական պահելու համար… Արցախը հնարավոր է պահել հայկական միայն ու միայն այնտեղ ապրելով: Հողը պահում են նաև այդ հողի վրա ապրող մարդիկ :

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *