Էդմոն Մարուքյանը թող շատ չթպրտա եւ հիշի, որ ինքը պետք է կոռեկտ արտահայտվի «21-րդ դարի վառ արեգակի» հասցեին… Հակառակ դեպքում… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասել է. «Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ, ում շվաքի ներքո բազմել եք այստեղ»: «ՉԻ». Մինչև Միքայել Մինասյանը եղունգները կրծելով դարդ կանի, թե բա ոնց ստացվեց,

որ Լուսավոր Հայստան կուսակցությունն հայտնվեց ուրիշի շվաքի ներքո, մենք առաջարկում ենք ՀՀ-ում հյուսիսկորեական քաղաքական համակարգի որոշ էլեմենտներ ներդնել: Դե, եթե Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի շվաքի ներքո է բազմել Ազգային ժողովում, նշանակում է, Նիկոլ Փաշինյանը արեգակին բնորոշ որոշ հատկանիշներ ունի: Այդպիսի հատկանիշներ մեկ էլ

Կիմ Չեն Ընը ունի նաև: Հյուսիսկորեացի առաջնորդը տասնյակ տիտղոսներ ունի, որոնցից են՝ «Արևի ուղղորդող ճառագայթ», «Կոմունիստական ապագայի արեգակ», «Կորեայի վառ արև», «Ազգի արեգակ», «Կյանքի արեգակ», «21-րդ դարի վառ արեգակ»… էլի

կան, սակայն այսքանն էլ բավարար է: Այնպես որ, Էդմոն Մարուքյանը թող շատ չթպրտա եւ հիշի, որ ինքը պետք է կոռեկտ արտահայտվի «21-րդ դարի վառ արեգակի» հասցեին: Հակառակ դեպքում ինքը ոչ թե Նիկոլին է վի րավորում, այլ մեր ճառագայթին: Ամոթ, հազար ամոթ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *