Փաշինյանը, երբ օրեր առաջ հայտարարեց, որ ջուրն ու պղինձը Հայաստանի նավթն ու գազն են, ես դա տարակուսանքով ընդունեցի: Բայց հաջորդ օրը… օգտատիրոջ ուշագրավ գրառումը

Սասուն Կոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երբ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ջուրն եւ պղինձը Հայաստանի նավթն ու գազն են, ես դա տա րակուսանքով ընդունեցի, համարելով դա հերթական չափազանցված հռետորաբանություն: Բայց հաջորդ օրն իսկ աշխարհի խոշորագույն

ֆինանսական կազմակերպություններից մեկը՝ Գոլդման Սաքսը հայտարարեց, որ պղինձը նոր նավթն է և ներկայացավ կանխագուշակմամբ, որ մինչև 2025-ի պղնձի մեկ տոննայի գինը կհասնի 15000 դոլար իսկ մոտակա 12 ամիսների ընթացքում կհասնի արդեն 11000 դոլար: Այս պահին պղնձի գինը 9000 դոլար է, որը ինքնին ռեկորդային

գին է: Սա շատ լավ տենդենց է Հայաստանի տնտեսության համար: Նավթի և գազի գների բարձրացումը կարևոր դեր խաղաց մեր թշ նամիների համար ու մենք պարտվեցինք: Հիմա մի անգամ էլ մեր բախտն է բերում և մեր սակավաթիվ բնական ռեսուրսներից 1-ի գինն է բարձրանում: Սակայն արդյո՞ք պետությունը ու ժողովուրդը տեսնելու

են դրա արդյունքները: Նախ բնապահպանական խնդիրը պետք է անհապաղ լուծել եւ հանքարդյունաբերության տեխնոլոգիաները կտրուկ մոդեռնիզացնել, բնապահպանական արդյունքները հասցնել մինիմումի: Ինչ վերաբերվում է տնտեսությանը օգնելուն՝ աշխատատեղերի պահով կարելի է ասել որ դա

միանշանակ օգուտներ կբերի: Բայց պարզ չէ, թե գնի բարձրացումից ինչքանով են աշխատավարձերը բարձրանալու եւ նաև, թե որքանով են պետության վճարած հարկերը բարձրանալու: Սա գոնե ինձ համար մեծ հարցական է: Եթե գլխավոր շահառուները հանքատերերն են, ապա պղինձը նավթ լինի թե չէ կարևոր չէ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *