ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով, սակայն Քոչարյանի առաջ պայման են դրել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.

ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով, սակայն Քոչարյանի առաջ պայման են դրել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն երեկ քաղաքական որոշում է կայացրել, որ մասնակցել հավանաբար հունիսի քսանին կայանալիք խոհրդարանական ընտրություններին։ Մինչ այս նրանք բավականին ռադիկալ էին տրամադրված այս հարցի վերաբրյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ գերագույն ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ապրիլի 17-18-ին, շատ երկար քննարկել են հունիսի քսանին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը: Բանն նրանում

է, որ ՀՅԴ-ականները երբ նախկինում քննարկել էին հարցը, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցեն ընտրություններին, այն եզրակացության էին հանգել, որ պետք է գնալ միայնակ ընտրություններին, առանց որեւէ դաշինքի: Բայց նախօրեին՝ երկար ու թ

եժ քննարկումներից հետո, եկել են այն եզրակացության, որ պետք է ընտրությունների գնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով՝ նրան վերապահելով ընտրացուցակը գլխավորելու պատիվը։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն պահանջ ունի՝ եթե Ռոբերտ «Քոչարյան» դաշինքով գնան, ապա պետք է ցուցակի լավագույն տասնյակի յուրաքանչյուր երրորդը լինեն

ՀՅԴ ներկայացուցիչներ, այսինքն՝ մեծ թվով ներկայացվածություն ունենան: Ավելին՝ ՀՅԴ-ում արդեն որոշված է, որ ցուցակում առաջինը կլինի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաջորդ եռյակում՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, այնուհետեւ՝ Արծվիկ

Մինասյանը: Մենք նաև փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, որը հայտարարեց, թե այս պահին կարող է հստակ ասել, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է, թե ինչ ձեւաչափով կամ ցուցակի ինչ դասավորվածությամբ, դեռ այդ մասին որոշում չունեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում