ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ եմ ասում՝ հաղթում էինք․.. Մի տումնավոր պար տության տանելու խնդիրը դրվել էր այնպես, որ… Ռազմիկ Պետրոսյան

«1-ին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամա րտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը: – Մեր զրույցի առիթը ստեղծել է ձեր մար տական գործընկերոջ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հարցազրույցը. Սամվել Բաբայանը օրերս խոսել է արցախյան 44-օրյա պատ երազմի մասին: Պատե րազմի վերաբերյալ գեներալի ասածներն ավելի շատ պարզությո՞ւն են բերում, թե՞ նոր հարցեր են ծնում: – Բոլորիս հայտնի է, որ Սամվել Բաբայանը պատահական զինվորական չէ, նա Արցախյան 1-ին պատե րազմում

բանակի առաջին հրամանատարն է եղել, իսկ վերջին պատե րազմի ժամանակ, լինելով անվտա նգության խորհրդի նախագահ, բնականաբար շատ իրազեկված է եղել նա… Իհարկե, նրա պարզաբանումների մեջ նաև ճշգրտելու խնդիրներ կան, սակայն ես կարող եմ ասել, որ ամբողջությամբ վստահում եմ Սամվել Բաբայանին, մարդ, որն իր էությամբ զինվորական է, մարդ, որի ամենագլխավոր խնդիրն է եղել ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ-ի պաշ տպանությունը: Ես կոչ կանեի նաև մյուս մար տական ընկերներին, որ իրենք ևս իրենց

իմացածի մասին անպայման բարձրաձայնեն, քանի որ մեր ազգաբնակչության համար կարևոր է ճշգրիտ իմանալ, թե ինչ է եղել իրականում: Լինելով առաջնագծում՝ հյուսիսային ուղղության վրա, ու ամեն վայրկյան ունեցած իմ ինֆորմացիայով՝ մենք նման վախ ճան չպիտի ունենայինք՝ պատե րազմի ելքի առումով… Քաղաքական շարժառիթներից ելնելով՝ ներկայացնում են, որ իշխանությունները փորձում էին Սերժ Սարգսյանի թողած դիրքերը հետ վեր ցնել: Սամվել Բաբայանի խոսքերով հիմնավորվեց, որ

ընդհանրապես Լելե Թեփեի մասին խոսք չի եղել, խոսքը Քենդ Հորադիզի վերաբերյալ է եղել, եթե այդ օպե րացիան կայանար, Լելե Թեփեն թիկունքում էր մնալու: Ինչո՞ւ չի կայացել այդ օպերա ցիան, դա արդեն զինվորական, մար տավարական կազմակերպվածության խնդիր է: – Ի՞նչ անել այն ինֆորմացիայի հետ, որ այդ օպերա ցիան կայացել է ու մեծ թվով զո հեր ենք տվել: – Զինվորական

գործի մեջ կարևոր է համագործակցությունը զո րքերի զո րամիավորումների միջև: Չեն կարող ստորաբաժանումների թերությունները չազդել ընդհանուր մար տավարության վրա: Բաբայանի ներկայացրածից ես հասկացա, որ եղել են ստորաբաժանումներ, որոնք հրաժարվել են կատարել իրենց խնդիրները: Այստեղ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք քննության առարկա են… Այն, ինչի մասին

բարձրաձայնեց գեներալը, խորհելու տեղիք է տալիս իհարկե, բանակի հետ կապված խորքային քննության անհրաժեշտություն կա։ – Եթե մենք շատ զոհեր ենք տվել մի ճակատում, դա հրամանատարությա՞ն թե րության հետևանք է: – Դա կարող է լինել և՛ վա խի, թյու րիմացության, վատ կազմակերպվածության խնդիր, և՛ կարող է լինել նաև (ցա վով եւ զգուշավորությամբ եմ նշում) դավ աճանության խնդիր…
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *