ՀԵՆՑ ՆՈՐ Նիկոլ Փաշինյանը նամակ հղեց Ջո Բայդենին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը գրել է. Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը. Ձերդ գերազանցություն,
Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թվականնների Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղաս պանությունը պաշտոնապես ճանաչելու ու դա տապարտելու վերաբերյալ Ձեր

ուղերձը։ Ես բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին ու անգնահատելի զորակցություն Հայոց ցեղա սպանության զո հերի ժառանգներին։ Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ Ամերիկայի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման մասին բանաձևերը ու արձանագրել, որ

Ձեր ուղերձով Հայոց ցեղաս պանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ արդեն իր նպատակին։ Հայոց ցեղաս պանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զո հերին հարգանքի տուրք տալու, այլ նաև նմանօրինակ հանց

ագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։ Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության ու պատմական արդարության, այնպես էլ անվտա նգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։ Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում ու

ուսուցանում մեր երեխաներին ցեղաս պանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազր կվում են»։ Մեծարգո պարոն Բայդեն, Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների ու նաև արժեքների առաջնայնությունը։ Այդ

տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար ու հանդուրժող միջազգային հասարակություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *