Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ուղղել այդ լուրջ սխալը, հակառակ դեպքում… Թուրքիայում արդեն իրարա նցում է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Անկարան լիովին մերժում է Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղաս պանությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ 1- ից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպո

րտունիզմը խաղաղության ու արդարության մեծագույն դավա ճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պո պուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է հանրապետության ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում Ամերիկայի նախագահների շարքում 1-ին անգամ պաշտոնապես

ճանաչեց Հայոց ցեղասպ անությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղաս պանության ճանաչումը խա րխլում է Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի այս հայտարարությունը, որը «խեղ աթյուրում» է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից ու այն խորը

վե րք կբացի, որը վ նաս կհասցնի մեր փոխադարձ վստահությանն ու բարեկամությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Բայդենին կոչ է արել «շտկել այդ լուրջ սխալը» ։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ուղղել այդ լուրջ սխալը, որը ոչ մի այլ նպատակ չի ծառայում, քան բավարարել որոշակի քաղաքական շրջանակների», – նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *