Չէ, սրա մասին լռել ու չտեսնելու տալ չի կարելի։ Մոտ մեկ շաբաթ է, ինչ համացանցում ակտիվ պտտվում է տեսանյութ, որտեղ… Հայկ Ստեփանյանի ՈՒՇԱԳՐԱՎ գրառումը

Հայկ Ստեփանյանը գրել է. Չէ, սրա մասին լռել ու չտեսնելու տալ չի կարելի։ Մոտ մեկ շաբաթ է, ինչ համացանցում ակտիվ պտտվում է տեսանյութ, որտեղ Ջո Բայդենը պատասխանելով մի երիտասարդի հարցին ասում է, թե Սերժ Սարգսյանն ինքն է անձամբ իրեն զանգահարել ու խնդրել չօգտագործել «Հայոց Ցեղասպ անություն» արտահայտությունը։ Ու Սա արվել է մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ում ակտիվ քննարկման էր դրվել այդ հարցը ու ողջ ազգի հույզերի հետ խաղալով քաղաքական դիվիդենտներ էին շահում այդ

ժամանակվա իշխանավորները։ Հիշեցնեմ, որ դա եղել է մոտ տասը տարի առաջ։ Եւ ահա այս իրականությունը գիտակցելով, Սերժ Սարգսյանը այնքան երես ունի, որ խորհրդավոր դեմք եւ մի հպարտ կեցվածք ընդունած Ջո Բայդենին նամակներ է հղում Ցեղա սպանության ճանաչման համար գովերգելով։ Իսկ Սերժ Սարգսյանի ֆեյքաԿիսաֆաբրիկատները մի հպարտանում են, թե բա դա Սերժ

Սարգսյանի երկար տարիների աշխատանքի արդյունքն է… ԻՅԱ, ԻՌՈ՞Ք… Ո՛չ, Ո՛չ և էլի Ո՛չ։ Ամերիկայի Նախագահի Հայոց Ցեղա սպանության ճանաչումը նախ և առաջ գնահատականն է մեր Ժողովրդավարության, մեր կեցվածքի ու նաև իհարկե մեր Հեղափոխության։
Մեր Սփյուռքի ահռելի մեծ աշխատանքի ու համախմբվածության։ Այո՛, ՀՀ-ի ներկա Իշխանության իհարկե, որ չի վա խեցել ու

զանգել Բայդենին խնդրելով չճանաչել Ցեղաս պանությունը։ Այո՛, եկեք լինենք արդարացի ու ասենք, որ սա նաև ԱՄՆ ֊ Թուրքիա հարաբերությունների վա տթարացման արդյունքն էր նաև։ Բայց հարկ է նշել, որ Ամերիկայի Իշխանությունները արդեն երեք տարի է հետևում են Սփյուռքի կողմից իրականացվող բազմահազարանոց հավաքներին, հմայվում են մեր Ամերիկայի հայության

համախմբվածությամբ և հասկանում, որ Հայերի հետ հաշվի է պետք նստել, որովհետև Հայ Ժողովուրդը պահանջատեր է ու միասնական, անգամ 106 տարի անց։ Չմոռանանք ինչպիսի զանգվածային ակցիաներ էին իրականացվում 44 օրյա պատե րազմի ժամանակ։ ԱՄՆ նախկին նախագահը քանի անգամ ստի պված եղավ դրանց մասին խոսել իր ելույթներում։ Հիշենք թե ինչպե՞ս դիմավորեցին Վարչապետ Նիկոլ

Փաշինյանին ԱՄՆ֊ում… Ես ուզում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել Մեր Սփյուռքին, ԱՄՆ֊ում Հայոց Ցեղաս պանության հարցը բարձրացնող քաղաքական ու հասարակական գործիչներին, մեր ԱԳՆ֊ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լիլ Թրեյսին ու Մեր ներկա Իշխանությանը։ Ողջ Հայությանը, եթե կարելի է, բայց ոչ Սերժին եւ նրա հան ցավոր նախկին վարչախմբին, որովհետև հենց նրանք են ձգձգել և դիմադրել այս օրվան։ Հայաստանը ունի Ապագա։ Եւ Մենք այն Մեր միասնականությամբ կկառուցենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *