Այս մարդու մտավոր էվոլուցիան ինչ-որ ժամանակաշրջանում կանգ է առել կենդանական բնազդների մակարդակի վրա, դրա ապացույցն է այն, որ.. Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրել է. Օրինակ, կարո՞ղ եք ասել ինչ առանձնահատկություններով է միջին վիճակագրական հոմոսապիենսը տարբերվում միջին վիճակագրական կենդանուց։ Ասեմ, հոմոսապիենսները, ի տարբերություն կենդանիների, բացի բնական ռեֆլեքսներից օժտված են՝ նաև բանականությամբ։ Դա իհարկե չի նշանակում որ՝ կենդանիները իրենց կենսագոյությունը ապահովում

են միմիայն բնական բնազդներով իսկ մարդը միմիայն բանականությամբ, 2 տեսակի մոտ էլ կան բնական բնազդներ ու նաև ինտելեկտ, 2 տեսակն էլ իրենց կենսագոյությունը ապահովում են այդ հատկությունները հաջորդականորեն օգտագործելով, սակայն կենդանիների

մոտ բնական բնազդները ավելի զարգացած ու գերակշռող են, իսկ մարդու մոտ ճիշտ հակառակը։ Պատճառներից 1-ը այն է որ՝ մարդու ուղեղը, ի տարբերություն կենդանիների, օժտված է էվոլյուցիոն զարգացման մեխանիզմով, ի ապացույց, համեմատեք ժամանակակից մարդուն՝ քարի դարի մարդու հետ, բնազդներն եւ ֆիզիկական հատկությունները համարյա նույնն են մնացել, սակայն մտավոր պրոցեսները լրիվ տարբեր մակարդակների վրա են։ Հիմա համեմատենք քարի դարից մեր ժամանակներ հասած կենդանիներին, համարյա

նույն բնազդները, նույն ֆիզիկական հատկություններն եւ էվոլուցիայի չենթարկված մտավոր պրոցեսները։ Դուք երբևէ համակարգիչ կամ ռադիո ստեղծած փիղ տեսե՞լ եք, կամ ճնշման բանաձևը բացահայտած “էվրիկա” բացականչելով վազող ուղտ։ Ես էլ չեմ տեսել։
Երբ մարդու ուղեղը ինչ֊ինչ պատճառներով օժտված չի ինտելեկտով, նա այդ դատարկ շրջանակը կոմպենսացնում է ֆիզիկական ուժի ցուցադրությամբ (այսինքն կենդանական բնազդներով), ու նա իր կենսագոյությունը ապահովում է այդ կենդանական բնազդներով։

Դա շատ նորմալ ու բնական երևույթ է, ինչպես ասել է ժամանակի փիլիսոփա Արիստոտելը՝ natura abhorret vacuum (բնությունը դատարկություն չի հանդուրժում), այսինքն այն որ ցանկացած դատարկություն կոմպենսացվում և լցվում է ինչ որ բանով։

Չգիտեմ վահե հակոբյանը ով է, սակայն այս մարդու մտավոր էվոլուցիան ինչ որ ժամանակաշրջանում կանգ է առել կենդանական բնազդների մակարդակի վրա (Մասլոու բուրգի ամենա ստորին շերտերում), դրա վառ ապացույցը հենց ինքն է ցուցադրում, անկեղծ

կարծելով որ մարդու ուժը իր ֆիզիկական կարողությունների մեջ են, այսինքն՝ сила есть, ума не надо ԵՍ Չգիտեմ դուք ոնց, բայց ես մտավոր ուժով օժտված մարդկանց ավելի շատ եմ համակրում քան միայն ֆիզիկականովը, քանի որ վերջիններիս հետ

նույնիսկ մի բաժակ սուրճի շուրջ ինչ որ հետաքրքիր թեմայի շուրջ մտքերի փոխանակում չի կարող ստացվել, իսկ ես խոսելուց ավելի շատ սիրում եմ լսել «Заговори, чтобы я тебя увидел», Սոկրատ