Այո՛, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա քայլը քաղաքական էր ու այդ քայլի հիմնական ազդակն այն է, որ… Գագիկ Քամալյանի գրառումը

Գագիկ Քամալյանն իր էջում գրել է. Այո՛, Ջո Բայդենի երեկվա քայլը քաղաքական էր ու այդ քայլի հիմնական ազդակն այն է, որ ԱՄՆ-ն ռուս-թուրքական դաշինքին հասկացրեց, որ այն գեոպոլիտիկ ստատուս քվոն, որ տվյալ պահի դրությամբ նրանք ձեւավորվել են Այսրկովկասում, չի

կարող ընդունելի լինել աշխարհի թիվ մեկ երկրի համար։ Միանշանակ է, որ Ամերիկայի նոր նախագահը շատ լավ գիտակցում է, որ արցախյան պատ երազմից հետո Այսրկովկասում ձեւավորված ռազ մական ազդեցությունները ո’չ միայն ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ, այլ նաեւ ու շատ խորքային կերպով այն

ուղղված է Վրաստանի դեմ։ Ցա վոք սրտի վրացական քաղաքական էլիտան այս ամեն ինչի մասին չի հասկանում, կամ էլ հասկանալով հանդերձ դեռ լուռ է մնում նա։ Ռուսաստանին պետք է ողջ Այսրկովկասը՝ հատկապես Վրաստանը, իսկ Արցախում ու Ադրբեջանում զո րքեր տեղավորելուց հետո, որը

բնական է ռազ մավարական առումով ունի թիկունքային նշանակություն ունի, հաջորդ թ եժ կետը ու դրա նպատակը լինելու է Վրաստանը։ Ի՞նչ կապ ունի Սյունիքի մարզը այս աշխարհաքաղաքական խմորումների հետ, առաջինն ու հիմնականը այն է, որ սպասվող տրանսպորտային հանգույցների վերագործարկելու դեպքում, այդ հանգույցների ռազ մական վերահսկողության

խնդիր է առաջանալու, որովհետև այդ հանգույցները ռազ մավարական նշանակություն կունենան ողջ Այսրկովկասի համար, եւ դա շատ լավ գիտակցում են բոլոր գեոպոլիտիկ խաղացողները, հատկապես Ռուսաստանը։ ԱՄՆ դեսպանի այցը Սյունիք ու նրա կողմից կատարած 1-2 ռեպլիկները հենց այնպես չեր արվում, եւ նրանք նաեւ այս հարթության վրա էլ ցույց տվեցին, որ նրանք մեծ ուշադրությունով

հետեւում են իրադարձությունների զարգացմանը։ Այնպես որ, հենց արնպես ոչ մի բան չի լինում, եւ նաև երբեք էլ չի եղել։ ՀՀ-ի գործոնը տարածաշրջանում չի ավարտվել, ու բոլոր նրանք, որ կփորձեն հակառակն համոզել, ապա նրանք քաղաքականությունից ոչ մի բան չեն հասկանում, կամ էլ գործակալական հակումներով առաջնորդվող իշխանատենչներ են պարզապես։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *