Ես ուզում եմ հարց տալ անկախ պատգամավորներին. երբ ԱԺ պատգամավորը ՀՀ քաղաքացիներին ժե խ էր անվանում, այդ ժամանակ ինչո՞ւ… Հրաչյա Հակոբյանը՝ անկախ պատգամավորներին

ԱԺ-ի որևէ խմբակցությունում չընդգրկված մի քանի պատգամավորներ նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սյունիքում՝ վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադ եպերի և դրանից հետո ակցիայի մասնակիցների բերմ

ան ենթարկելու գործընթացների մասին խոսելիս, լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն ասել էր. «Մենք տեսանք խուլի գանական պահվածք, բա պետք է բեր ման ենթարկվեն և պետք է այդպես ստո րանալով՝ բե րման ենթարկվեն, որովհետև նրանք հայհ ոյում են ՀՀ քաղաքացիներին»: ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությանը, պատգամավորը նշեց, որ պատգամավորները կամ լավ չեն հասկացել իր խոսքերը, կամ չեն ցանկանում հասկանալ.

«Իմ խոսքն ուղղված չի եղել սյունեցիներին, այլ կոնկրետ անձանց, այն խուլ իգանական բան դային, ովքեր որ կազմակերպել էին սադ րիչ ակցիաներն ընդդեմ վարչապետ Փաշինյանի, ովքեր հայհ ոյում էին վարչապետին ու վարչապետի կողմնակիցներին: Ես կարող

եմ իմ խոսքերը վերահաստատել՝ բոլոր այն խուլի գանները, ովքեր կհայհ ոյեն վարչապետին ու նրա կողմնակիցներին, պետք է ստանան համարժեք պատասխան»: դիտարկմանը, որ անկախ պատգամավորները չեն կարող ստեղծել հանձնաժողով, և այդ հարցով դիմել են

խորհրդարանական խմբակցություններին, հարցին՝ իր կարծիքով ինչպիսի՞ն կլինի խմբակցությունների արձագանքը, պատգամավորն ասել է. «Ես չեմ կարող ասել, թե ինչպես կարձագանքեն խմբակցությունները: Սակայն ուզում եմ հարց տալ անկախ

պատգամավորներին. երբ Ազգային ժողովի պատգամավորը Հայաստանի քաղաքացիներին ժե խ էր անվանում, այդ ժամանակ ինչո՞ւ այսպիսի նախաձեռնությամբ հանդես չեկան: Ես կոնկրետ խուլ իգանների եմ իմ խոսքում նկատի ունեցել, իսկ մյուս դեպքում ժե խ էին անվանել ՀՀ քաղաքացիներին, բայց իրենցից ոչ ոք ձայն չհանեց»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *