Վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է և… ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մե ղադրվում է 60-հոգանոց զո րքի անհետ կորելու մեջ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ «Հայաստանի Հանրապետության քն նչական կոմիտեի զինվորական քն նչական գլխավոր վարչությունում քննվող քր եական գործի շրջանակներում Հայաստանի Հանարպետության ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մե ղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մե ղադրվում է 60-

հոգանոց զո րքի անհետ կորելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, հարցաքննվել է եւ հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփ ույթ է եղել, եւ նաեւ ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել: Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։ Այսքանով

բայց ամեն ինչ չի ավարտվում. այս եւ այլ քր եական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ

տեսակետ են հայտնել: Վերոնշյալ քր եական գործով «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ եւս հայտնի են, բայց նախաքննությանը չվնա սելու համար դրանք այս փուլում չենք հրապարակում»: