Այս փուլում մենք իսկապես պետք է կանգնենք Նիկոլ Փաշինյանի և իր կուսակցության կողքին, հակառակ դեպքում… Շող Մովսիսյանի ՈՒՇԱԳՐԱՎ գրառումը

Շող Մովսիսյանը գրել է. ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հիմա անցնենք չոր հաշվարկի ու համեմատականներ տանենք մի քիչ այլ պետությունների հետ: Հեղափոխությունից հետո ՀՀ֊ն թևակոխեց բարեփոխումների (ռեֆորմների) շրջան: Իշխող կուսակցությունը

ուներ ձայների բացարձակ մեծամասնություն: Շատ բարեփոխումներ հաջողվեց նրանց։ Ձա խողվեց դ ատական համակարգի բարեփոխումները, ու էլի ինչ որ ոլորտներ: Հիշում եք չէ՞, երբ երկրի ղեկավարը ասեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է բարեփոխումներին: Հիմա,

ներկա պահին մենք բարեփոխումների սկզբնական շրջանում ենք գտնվում արդեն։ Մեր բոլորի աչքի առաջ, ունենալով ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, կառավարությունը վերջնականապես չկարողացավ հաղթահարել այն խոչը նդոտները, որոնք Նիկոլ Փաշինյանի խոսքերով` «կախվում էին իրենց ոտքերից և խ անգարում առաջընթացին»: Մա ֆիան,

որին ցա վոք սրտի, անվանեցին ընդդիմություն, փոխանակ դուրս շպր տվեր ՀՀ քաղաքական դաշտից, ամեն կերպ իր բոլոր ռեսուրսները` հիմնականում հսկայական ֆինանսները, գործի է դրել, որ հեծնի ժողովրդի շալակը, ու անպա տիժ թա լանի ժողովրդին: Եվ ժամանակն էլ մինչ այս շատ կարճ էր, որ բարեփոխումները հաջող ընթանային, ու դրա հետ միասին, մենք

տեսանք պատ երազմի արհավ իրքը: Դե հիմա սիրելի քաղաքացի, պատկերացրու, որ հանկարծ, այս կես ճանապարհին, իշխող կուսակցությունը չի ստանում ձայների մեծամասնությունը ԱԺ-ում: Բերենք Լիբանանի օրինակը: Բեյրութում արդեն 3 տարուց ավել է` ինչ չէին կարողանում կառավարություն կազմել հենց այն պատճառով, որ ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի կազմել: Երկիրը կոլ

ապսի ենթարկվեց, և երբեմնի` քիչ, թե շատ բավարար սոցիալական վիճակում գտնվող ժողովրդի վիճակը կտ րուկ վատացավ, տնտեսության անկ ում ու այլն: Իսրայելում նույնպես 3 տարի է, որ ընտրություններ են անցկացվում, չկարողանալով կազմել

կառավարություն, բայց քանի, որ Իսրայելը տնտեսապես շատ հզոր երկիր է, դիմ ակայում է այդ անորոշ վիճակին: Հիմա վերադառնանք մեր Երևան: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը շահում է 49% և չի կարողանում կառավարություն կազմել, նշանակել նախարարներ ու ընտրել Վարչապետ: Հիմա պատկերացրի՞ք: Հայաստանը անմիջապես կվեր ածվի եռ ող կաթսայի: Նույնիսկ մինչև 60 % է վտա նգավոր, ինչու՞, դե մենք տեսանք, թե կարևոր պահին ինչպես լքե ցին իշխող կուսակցության շարքերը մի քանի պատգամավորներ, սակայն քանի, որ բացարձակ սահմանադրական

մեծամասնություն էին կազմում, դա այդքան էլ որոշիչ դեր չտարավ, իսկ քչի դեպքում այդ գործոնը կլինի որոշիչ: Համոզված եմ` հայ ազգը ունի այդքան միտք և գաղափար, որ չի սխալվի և կանի ճիշտ ընտրություն: Այս փուլում մենք իրապես պիտի կանգնենք Փաշինյանի կուսակցության կողքին և ապահովենք, որ իրենք ԱԺ-ում ունենան սահմանադրական մեծամասնություն` 70%+, այդպիսով տալով մեր երկրին բարեփոխումների նոր և ավելի հաստատուն ընթացք: Եվ մի շատ կարևոր հոգեբանական խնդիր: Շատերը նույնիսկ չեն էլ հիասթա փվել, այլ հենվելով զգացմունքների ու էմոցիաների վրա` այսպես ասած` «նեղացել են Փաշինյանից»: Էմոցիաներով ընտրություն չեն անում սիրելի հայեր` այլ խելքով ու սառը դա տողությամբ: Լուրջ մոտեցեք ընտրական գործընթացին: Անձմաբ ես անձնական շահ չունեմ և չեմ էլ ունենա, ինչքանով ինձ է վերաբերում այս գործընթացը, այնքանով` յուրաքանչյուրիդ: Այո, ինչքանով ես իմ փայը ունեմ իմ հայրենիքից, այնքանով ձեզանից յուրաքանչյուրը, ու ինչքանով իմն է Հայաստանը, այնքանով յուրաքանչյուր հայինն է: Աստված պահի Հայաստանս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *