Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Քիմ Քարդաշյանին. Ահա, թե ինչ է ասվում նամակում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Քիմ Քարդաշյանին. Ահա, թե ինչ է ասվում նամակում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

News.am-ը գրել է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղաս պանության վերաբերյալ պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի

Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղաս պանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից: Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ձեր ու Ձեր ընտանիքի ազդեցությունը

հսկայական է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ նաև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպ անության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի ու հանձնառության համար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *