Սոսիների պուրակից Հ1-ի ռեպորտաժն եմ նայում` հարցազրույցներով, բացատրություններով, ու հիշում, թե ինչպես… Ստյոպա Սաֆարյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սոսիների պուրակից Հ1-ի ռեպորտաժն եմ նայում’ հարցազրույցներով, բացատրություններով, ու հիշում օրեր առաջվա աղմուկը, երբ մարդկանց եւ հատկապես մեր սյունեցիներին հոգեխանցգարմունքի

հասցնելու նպատակով տարածվում էր, թե պուրակից «հողեր» ենք տվել թուրքին եւ Ալիևը իր խփոների հետ եկել նկարվել է ծառերի տակ։ Եւ հիշում եմ Սյունիքում որոշ գյուղապետերի հարցազրույցները, խոշորացված համայնքների ղեկավարների /քաղաքապետերի

լռությունը այդ ժամանակ։ Տղերք ջան, դուք ձեր համայնքների վարչական սահմանները, կամ արգ ելոցի սահմանները չգիտեիք, որ հանգստացնեիք ձեր/մեր ժողովրդին, թե այդպես էր պետք? Թե չգիտեիք, որ Զանգելանը կամ Կուբաթլուն թուրքը գրա վել է, եւ

պուրակի շարունակությունը հենց այդ ժամանակվանից այլևս ու ցա վոք մերը չէ… Ազնիվ չէ այսպես աշխատելը բայց… Առաջինը դուք պետք է հերքեիք եւ հանգստացնեիք ժողովրդին։ Արձանագրենք փաստն եւ անցնենք առաջ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *