Փորփրեցի «հարևանների» մեդիադաշտը, ոնց հասկացա, ոչ թե մզկիթի են վերափոխում, այլ… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնելով գր ավյալ տարածքներում կատարվող աշխատանքներին. նա գրել է. Շուշիի սպիտակ եկեղեցու գմբեթը փոխում են… Փորփրեցի մեր «հարևանների» մեդիադաշտը, ոնց հասկացա, ոչ թե մզկիթի են վերափոխում իրենք, այլ վերանորոգում են, որովհետև դա

իրենց «պատմական Ալբանական» եկեղեցին ա։ Լավ, երկիր, որը չունի պատմություն, խոսում ա պատմությունից, իսկ մենք, որ ունենք պատմություն… լավ է։ Եթե նոր նախագծի դրաֆթներ գտնեմ, կդնեմ կնայեք դուք։ Բայց դա հլը մի կողմ, ի՞նչ ա, ձեր

համար նորությու՞ն էր, որ Ալիևը իրենց կողմից գր աված եւ օկու պացրած տարածքները բառիս բուն իմաստով շենացնելու ա, ու

շենացնելուն մեկտեղ նաև ջն ջելու ա հայկական բոլոր հետքերը անխտիր` Նախիջևանը վկա, նույնիսկ Նախիջևանի հայկական գեր եզմանների վրա են խանութներ ու կլուբներ դրել, նույնն էլ Թուրքիայում… բա տենց էլ պետք ա լիներ ախր։ Սա դեռ սկիզբն ա…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *