Ստիպված էի մեքենան կանգնեցնել ու ռուս զինվորին խնդրել, որ կարգի հրավիրի ադրբեջանցի թափթփուկներին, քանի որ… Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է : «Այսօր որդուս հետ գնացել էի իմ ծննդավայր՝ Կարմիր շուկա: Վերադառնալուց, Խաչմաչ գյուղի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահների ուղեկալի մոտ, հանդիպեցի դեպի Շուշի գնացող ադրբեջանական բեռնատարների մի երկար շարասյան, որն այդ պահին կանգնած էր… Կանգնած էր ոչ թե ճանապարհի եզրին, այլ հենց

մեջտեղում, իսկ մեքենաների վարորդներն եւ զինվորական համազգեստով նրանց ուղեկցող ադրբեջանցիները՝ դուրս թափված, անդուր հայացքներով նայում էին եկող-գնացող բոլոր հայկական մեքենաներին ու արանքում էլ վիր ավորական բառեր նետում անցորդների

վրա: Ստ իպված էի մեքենան կանգնեցնել ուղեկալի մոտ ու ռուս զինվորին խնդրել, որ կարգի հրավիրի այդ թափ թփուկներին…
-«Պետք չէ սադ րանքներին արձագանքել»,– եղավ պատասխանը… «Սա դրանքներին չարձագանքելով», սակայն ներքին ցա սումով

ծանրաբեռնված, շարունակեցինք ճանապարհը… Ծանր ապրումներից շվարած, չհասցրի նկատել, թե ինչպես հասանք Շոշի բարձունք… Մեր դիմաց գրա վյալ Շուշիի համայնապատկերն էր… Հեռվում երեւում էր Ղազանչեցոց եկեղեցին՝ անգմբեթ եւ ավե րվող… Իսկ իմ ականջներում տակավին ռուս զինվորի «խորհուրդն» էր… Թե որքան սա կշարունակվի, ես չգիտեմ…»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *