44-օրյա պատ երազմի ակտիվ փուլի ավարտից մի քանի օր հետո անծանոթ համարից զանգ եմ ստանում։ Ներկայանում է ու ասում… Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը գրել է. Արդեն Պատ երազմի երկրորդ շաբաթն էր։ Տղաներից մեկը զանգեց, թե «մեր տղերքին գիշերային սարքեր են հարկավոր անհանապաղ»։ Զանգահարողը մասնագիտությամբ բժիշկ էր։ Ենթադրում եմ, որ իրենց տղերքը բժիշկները պիտի լինեն։ Հարցնում եմ, թե՞ ինչ են անում , ի՞նչներին է պետք։ -Գիշերը վի րավոր

տղաներին հանելու համար է պետք․․ Այդ ժամանակ մոտս 1 հատ կար, մեր ծրագրին հենց այդ օրերին նվիրել էին, դա օգտագործված էր, սակայն հաստատ պիտանի էր, ուղարկեցի գնաց․․․ Պատ երազմի ակտիվ շրջանը վերջանալուց հետո մի քանի օր հետո անծանոթ համարից զանգ եմ ստանում ես։ Ներկայանում է ու ասում․ — Կարեն ջան, չեք

պատկերացնի՝ որքան շատ պետք եկավ այդ սարքը, որքան վի րավոր տղաների կարողացանք հանել դրանց շնորհիվ․․․ Ասելս ինչ է, գիշերային տեսանելիության սարքերի եղածը ինչ է, որ մենք չենք արտարդում։ Նորից ասում եմ, ամեն մի զինվոր գլխարկի պես պետք է ունենա այդ սարքից։ Իմիջայլոց, շնորհակալ եմ բոլոր

այն ընկերներից, ովքեր պատ երազմի օրերին և ֆինանսապես, եւ նյութապես աջակից եղան մեր ծրագրին, քանի որ այնքան բան կարողացանք անել, որ նկարագրելու չէ։ Պարզապես ես դեռ պատրաստ չեմ պատմել ամեն բան վերաբերյալ, դեռ կոճղի նման մխում եմ, մուխն էլ շատ խե ղդող ու խիտ է․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *