Դեռ 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Ահա, թե ինչպես. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Freenews.am

Freenews.am-ը գրել է. Մեր օրերում՝ հատկապես Արցախյան պատ երազմից հետո, այնքան են շատացել տեղեկատվական հոսքերը, որ շատ հաճախ մոռանում են, թե իրականում ժամանակին ով ինչ է ասել, կամ ով ինչ է արել, չնայած որ այսօր այդ նույն մարդիկ պնդում են հակառակը՝ հակասելով իրենք իրենց ։ Այս ամենի վառ օրինակ է 1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովին

Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությունը «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի հոդված 19-ին։ Մեջբերում 1999 թվականի նոյեմբերին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովին պետությունների ու կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Եվրոպայի անվտան գության Խարտիայի «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի հոդված 19-ից. «Մարդու իրավունքների, ներառյալ,

ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խա թարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունն եւ ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք

համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական ու կրոնական ինքնության պաշտպանության և խթ անման միջոցներն են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։ Այս ձևակերպմանը ՀՀ-ն ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը կողմ է քվեարկել՝ ընդունելով, որ Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի կազմում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *