Ծառայության մի «վազացրեք» գե րությունից վերադարձածներին: Ռոբերտը այն 4 տղաների հետ է եղել, ովքեր… Նաիրա Զոհրաբյանը ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑՈՎ դիմում է ՊՆ նախարարին

Նաիրա Զոհրաբյանը գրել է. Գե րությունից վերադարձածներին մի «վազացրեք» ծառայության: Նախօրեին ադրբեջանական գե րությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի հոսպիտալում է հիմա։ Ռոբերտը այն չորս տղաների հետ է եղել, ովքեր Հադրութում ընկել են շրջափա կման մեջ եւ գերե վարվել են նոյեմբերի 28-29-ին՝ պատ երազմը վերջանալուց հետո։

Ռոբերտի հայրը՝ Հայկը, ինձ պատմեց, որ իրենք միայն ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածված հայտնի տեսանյութից են իմացել, որ տղաները գե րության մեջ են։ Ու հիմա, ինչպես պատմում է հայրը, որդին դեռ բավականին լուրջ բու ժման կարիք ունի։ Ինչի՞ էր ինձ դիմել Ռոբերտի հայրը։ Որովհետև լսել էր, որ մոտ ժամանակներս որդուն, ով նորակոչիկ էր, կրկին պիտի տանեն ծառայության։ Հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական ու հատկապես հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը

շարունակել չի կարող։ Ի դեպ, նույն խնդրով ինձ դիմել էին 80 օր գե րության մեջ մնացած եւ փետրվարի իննին գե րությունից ազատված Արայիկ Գալստյանի մերձավորները։ Արայիկը տղաների այն խմբում էր, որ 40 օր Հադրութի Վան գյուղի տներից 1-ում պատսպարված են եղել ու հետո գերե վարվել են։ Արայիկը եւս ունի առողջական բարդ խնդիրներ եւ ըստ հարազատների, ծանր հոգեբանական վիճակում է, բայց նրան արդեն տեղեկացրել են, որ պիտի գնա ծառայության։ Կարծում եմ, սա

անընդունելի մոտեցում է եւ գե րությունից վերադարձած տղաներին «պավեստկա» ուղարկողները երեւի չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գե րություն, այն էլ՝ հենց ադրբեջանական։ Այս տղաներին լուրջ սոցիալ-հոգեբանական վերականգնում է պետք եւ պետությունը նման վիճակում նրանց կրկին զո րանոց տանելու փոխարեն պար տավոր է զբաղվել այդ տղաների առողջության վերականգնմամբ ու սոցիալական ինտեգրացիայով։ Բոլոր արդարացումները, թե նրանց համար ծառայության այլ, առավել թեթեւ

ռեժիմ է սահմանվում, լուրջ չեն, քանի որ նրանք վերադարձել են Ալիեւի եր ախից եւ առնվազն տեւական ժամանակ չեն կարող ծառայել։ Եւ քանի որ հայաստանյան օրենսդրությունը գե րությունից վերադարձած զի նծառայողների համար որեւէ արտոնություն չի սահմանում, արդեն իսկ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը որ ենթադրում է, որ գե րությունից վերադարձած զինծառայողները պար տադիր օգտվում են տարկետման իրավունքից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո, ազատվում են զինվորական ծառայությունց։ Սա ազնիվ է, սա արդար է։ Իսկ հիմա ես դիմում եմ մեր

պաշ տպանության նախարարին՝ առաջարկելով իրենց կառավարությունում քննարկել ադրբեջանական գե րությունից վերադարձած զինվորներին տարկետում տալու, իսկ ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցն ցումներ տարածներին ընդհանրապես ծառայությունից ազատելու հարցը։ Մենք ոչինչ չարեցինք, որ այդ տղաները ապահով ծառայեն հայրենիքին ու վերադառնան տուն, մենք ոչինչ չարեցինք, երբ տղաները շրջափ ակման մեջ 10-նյակ օրերով օգնության էին սպասում ու նրանց 1 մասը սպ անվեց, իսկ 1 մասը գերե վարվեց ու հիմա մենք պար տավոր ենք թուրքի գե րությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *