Նիկոլը նախկիններին արդեն 3 տարի է «ծալած» ունի: Եթե Նիկոլը հաղթեց ընտրությունները եկավ իշխանության, ապա… Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը գրում է. Ինչ արեց Լեւոնը։ Հայտարարության տեքստը կարդացել ենք հաստատ բոլորս՝ ես ուզում եմ խոսել ոչ թե ասածից, այլ արածի մասին։ Ինչ տեղի ունեցավ Լեւոնի ասածից հետո։ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց։ Սերժ Սարգսյանը՝ նույնպես։

ՀՀ քաղաքացին հասկացավ, թե ով է պատրաստ հանուն պետության գնալ զ ոհաբերության, գնալ իր հակոտնյայի հետ համագործակցության, եւ ով՝ ոչ։ Ինչ ունեցանք արդյունքում։ Կա իշխանություն՝ Նիկոլի գլխավորությամբ եւ հիմնական ընդդիմադիր ուժ՝ Լեւոնի գլխավորությամբ։

Լա՞վ է սա ՀՀ-ի համար, թե՝ ոչ։ Եթե Նիկոլը հաղթեց ընտրությունները ու 1 ուժով կամ կոալիցիոն գործարքի արդյունքում եկավ իշխանության, ապա նա կունենա Հայաստանի երազած ուժեղ ընդդիմություն՝ Լեւոնի գլխավորությամբ։ Իսկական, ուժեղ, առանց շի նծու բաների ընդդիմություն կունենա։ Ընդամենը հիշեցնեմ, որ ՀՀ-ի ընդդիմությունը, ջեբի ընդդիմության վերածվելով, թուլացրեց

պետությանը, թույլ տալով իշխանությանը դառնալ անբռնազբոս։ Ու սա տեւում է արդեն քսան տարուց ավել՝ կարճ բացառություններով։ Որ այս 3 տարիներին Նիկոլը ղայդին ընդդիմություն ունենար, արդյոք կարվեի՞ն այն սխալներն ու բացթողումները, որոնք արվեցին։ Իհարկե՝ ոչ։

Եթե ժողովրդի մեծ մասը կորցրել է Նիկոլի հանդեպ վստահությունը, ապա նրանց մեծ մասը չի նստի տանը եւ կգնա ի հեճուկս Նիկոլի արդեն կընտրի ոչ թե Սարգսյանի կամ Քոչարյանի ուժերին, ոչ թե փոքրիկ նորածին կուսակցությունների, այլ միասնական պայ քար առաջարկող Լեւոնի կողմնակիցներին։ Եթե Լեւոնի ղեկավարած ուժը ստացավ այնքայն ձայն, որ այն միայնակ կամ

կոալիցիոն գործարքի արդյունքում ստանա իշխանություն, ապա ՀՀ քաղաքացին կունենա ուժեղ, խելացի, իմաստուն իշխանություն եւ ի դեմս Նիկոլի ղեկավարած ուժի՝ ֆան տաստիկ զիլ ընդդիմություն։ Ի վերջո թվերն ասում են, որ Նիկոլն ունի մոտ 30%, եւ 40%-ից ավել էլեկտ որատը դեմ է Նիկոլին, սակայն չգիտի՝ ում ընտրի։ Հիմա այս մարդկանց 1 մասը մեծ հավանականությամբ կընտրեն Նիկոլին այս պահին ամենաընդդիմադիր ուժին։

Այս 2 տարբերակներն էլ, իմ կարծիքով, լավն են Հայաստանի համար։ Ինչ կլինի, եթե իմ նկարագրածով չլինի. Նիկոլը կկրի ընտրությունները՝ բո բոյի դերում պահելով նախկիններին, իսկ նա նախկիններին արդեն 3 տարի է «ծալած» ունի եւ կշարունակի միանձնյա ղեկավարել Հայաստանը՝ ունենալով ենթարկվող, հան ցագործ եւ սրա արդյունքում՝ ջեբի ընդդիմություն։ Հայաստանը սրանից կշահի՞։

Իհարկե ոչ։ Այս քայլը ամեն դեպքում ձեռնտու է բոլոր իշխանական ու ոչ իշխանական կողմնորոշում ունեցող Հայաստանի ճակատագրով մտահ ոգված մարդկանց համար։ Հիմա տեսա՞ք, թե ինչ արեց Լեւոնը երեկվա հայտարարությունն անելով։
Այնպես որ, սիրելի ընդդիմադիրներ ու իշխանավորներ, նայեք նրան, թե ինչ արեց Լեւոնը, այլ ոչ նրան, թե ինչ ասաց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *