Եթե կան մարդիկ, որոնք չեն ուզում ձայն տալ մեզ, ապա նրանք թող ձայն տան Ռոբերտ Քոչարյանին քանի որ… Արթուր Վանեցյանը փակագծեր է բացում

Hraparak.am-ը գրել է. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ինքը կգլխավորի։ Իսկ թե ով կլինի ցուցակի արդեն հաջորդ համարը, Վանեցյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դեռեւս քննարկվել է միայն ցուցակի 1-ին համարի հարցը։ «Այս փուլում, ես դա Ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ, քննարկվում է, եւ տարվում են աշխատանքներ շտաբների, գրասենյակների ձեւավորման, դրանց ընտրության, նշանակման ուղղությամբ»,- ասել է Վանեցյանը։ — Պարոն Վանեցյան, ինչո՞ւ հենց ՀՀԿ-ի հետ,

ինչո՞ւ դաշինք չկազմեցիք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության կամ Վահե Հակոբյանի կուսակցության հետ, տարաձայնություննե՞ր կան նրանց հետ արդյոք։ — Նույնկերպ կարող եմ ես պատասխանել՝ իսկ ինչո՞ւ ոչ ՀՀԿ-ի հետ հենց։- Երկուսն էլ նախկին են, մեծ հաշվով՝ տարբերություն չկա։ — Գիտե՞ք, նախկին-ներկա, սեւ-սպիտակ՝ այդ բաժանումները բերեցին մեր երկիրն այս աղե տալի վիճակին հասցրին — Բայց Դուք էլ էիք մտել այս դիսկուրսի մեջ եւ ասում էիք՝ նախկինին վերադարձ

չի լինելու։ — Ես էդ դիսկուրսի մեջ չեմ մտել, եթե կհիշեք, կառավարության նիստից հետո ճեպազրույցներից 1-ի ժամանակ, երբ որ էլի լրագրողները մտել էին էդ դիսկուրսի մեջ եւ բաժանել էին հստակ՝ նախկինները վատն են, ներկաները լավն են, ես բառացիորեն ասացի՝ ինչո՞ւ եք ընկել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետեւից, արդյոք ինքը միայն վա՞տ բաներ է արել, ձեր պատկերացմամբ, նա լավ բաներ չի՞ արել։ Նա շատ լավ բաներ է արել, իմ կարծիքով, եւ առաջարկեցի գիծ քաշել ու շարժվել առաջ՝

դեպի ապագա։ — Սակայն Դուք ճեպազրույցների ժամանակ նաեւ խոսում էիք Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ կ ոռուպցիոն գործարքների, թա լանի, չորս միլիարդի եւ մնացածի մասին, որոնք այդպես էլ չապացուցվեցին, նաեւ՝ Մարտի մեկի գործի մասին։
— Ես 4 միլիարդի մասին երբեք չեմ խոսել, խնդրում եմ՝ բացեք իմ հարցազրույցներն ու ամբողջն ասեք, ես խոսել եմ «Կոնգրես»

հյուրանոցի հետ կապված գործի մասին, որից հետո անմիջապես հենց Ձեզ, պարոն Մակարյան, հերքում եմ տվել եւ ասել եմ, որ իմ մտքերը սխալ են ձեւակերպել։ Իսկ Մարտի մեկի գործը ԱԱԾ-ն չի քննել, քննել է Հատուկ քննչական ծառայությունը։ — Բայց հիմա հաճախ են Ձեզ հիշեցնում, որ Դուք նախկիններին մե-ղադրում էիք ինչ-ինչ հան-ցանքների մեջ, այսօր համագործակցում եք նրանց հետ։ Կարո՞ղ եք ասել, որ գուցե սխալվել եք այդ ժամանակ։ — Ես երբեք չեմ զլանա ընդունել իմ սխալը։ Եթե ես սխալվել եմ,

կասեմ՝ ներողություն, ու եթե սխալվել եմ ինչ-որ մի հարցով, հիմա էլ հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Բայց այն, ինչ որ ասել եմ, շարունակում է մնալ օրակարգում։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, իրականացրել եմ գործեր, որոնք չեն շեղվել օրենքից։ — Ձեր խիղճը հանգի՞ստ է այդ առումով։ — Իմ խիղճն այնքանով է հանգիստ, որ ես այսօր շարունակում եմ բաց ճակատով քայլել Երեւանի փողոցներում, հանդիպել այն մարդկանց հետ, որոնց նկատմամբ իմ

պաշտոնավարման ընթացքում հար-ուցվել են քր-եական գործեր, շատ-շատերի նկատմամբ այդ քրգործերը հաստատվել են, նրանք շատ մեծ գումարներ են վերադարձրել պետական բյուջե, սկայն այդ մարդկանց հետ ես շարունակում եմ շփվել, ու իմ խիղճը շատ հանգիստ է։ Իմ՝ իշխանության գալու դեպքում, իսկ ես համոզված եմ, որ դա շատ շուտով լինելու է, բոլոր այն մարդիկ, լինեն նախկին, ներկա, էդ բաժանումները չպետք է լինեն։ Լինեն իմ հարազատները, բարեկամները, ընկերները՝ ովքեր կխ-ախտեն օրենքը,

անպայման ենթարկվելու են պատասխանատվության։ Մեր երկրում պետք է լինի կարգուկանոն, եւ բաժանումները պետք է բացառենք։
— Երբ ասում եք՝ «իմ՝ իշխանության գալու դեպքում», դրանից կարո՞ղ ենք հասկանալ, որ ձեր դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Դուք եք լինելու։ — Դրա մասին ոչ կոռեկտ կլինի, եթե ես հիմա պատասխանեմ, եկեք սպասենք, թող թիմը դրա պատասխանը տա։
— Պարոն Վանեցյան, վստա՞հ եք, որ դուք եւ ՀՀԿ-ն կօգնեք իրար, այլ ոչ թե կխանգարեք, քանի որ, ասում են՝ տարաձայնություններ կային 2 թիմում էլ, ՀՀԿ-ում կարծում էին, թե դուք իրենց վարկանիշին կվն-ասեք, ձեր թիմում էլ կարծում

էին՝ ՀՀԿ-ն ձեզ կխա-նգարի։ — Չկա նման բան, ես համոզված եմ, որ «Հայրենիք» կուսակցության եւ ՀՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալը հանգեցնելու է շատ լուրջ եւ դրական արդյունքների։ — Ի՞նչ համամասնությամբ եք ներկայացված լինելու ցուցակում, եւ Սերժ Սարգսյանը կլինի՞ ցուցակում, թե՞ ոչ։ — Ցուցակի հարց, էլի եմ ասում, չի քննարկվել, սակայն Սերժ Սարգսյանը, կարծում եմ, չի լինի, նախագահ Սարգսյանն այդ մասին հայտարարել է։ — Կարծում եք՝ ձեր

ընտրած կարգախոսը՝ «Պատիվ ունեմ», լավագո՞ւյն տարբերակն է։ — Այո, կարծում եմ՝ լավագույն տարբերակն է, քանի որ մեր երկրում արդեն ոչ թե սովորական ընտրական պայ-քար է, ոչ թե սովորական քաղաքական միջոցառում է, այլ պատվի հարց է, եւ բոլոր պատվախնդիր մարդիկ պետք է կանգնեն կողք-կողքի, որպեսզի ազատվենք այս չա-րաբաստիկ իշխանություններից։ — Եթե Ձեր նշած «չա-րաբաստիկ իշխանությունները» հունիսի 21-ին՝ ձայների մեծամասնությամբ ու արդար ընտրությունների արդյունքում, նորից իշխանություն լինեն, դուք էլ անցնեք խորհրդարան՝ որոշ տոկոսով, կաշխատե՞ք նրա օրոք՝ որպես ընդդիմություն։- Դա

կլինի մեր երկրի կոր-ծանման վերջակետը։ Շատ ցա-վով եմ դա ասում։ — Ի՞նչ եք անելու, որ չկո-րծանվի երկիրը։ — Անելու ենք ամեն ինչ, զրուցելու ենք մեր հայրենակիցների հետ, բացատրելու ենք, որ էս իշխանությունները չա-րիք են, եւ հորդորելու ենք, որ ընտրեն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ — Իսկ եթե չեն հորդորվում եւ ընտրում են նորից այս իշխանությա՞նը։

— Եկեք ենթադրություններով չխոսենք, օրը կգա՝ կհասկանանք։ — Երաշխիք տալի՞ս եք, որ հունիսի քսանի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չի լինի իշխանության։ — Ես չեմ կարող երաշխիք տալ, ես կարող եմ երաշխավորել, որ ես ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին այլեւս երբեք չլինի ՀՀ ղեկին։ — Իսկ1-ին նախագահ Լեւոն Տեր-

Պետրոսյանի՝ 3 նախագահներով միավորվելու կոչին ինչպե՞ս կարձագանքեք։ — Նախագահների դիսկուրսին խառնվելն անշնորհակալ գործ է, նախագահները թող իրար հետ որոշեն։ — Իսկ կարո՞ղ եք սկզբունքային մոտեցում ցուցաբերել բոլոր ուժերով, կամ ունե՞ք պայմանավորվածություն, որ դուք եւ Քոչարյանի դաշինքն իրար չեք խա-նգարի, իրար դեմ չեք աշխատի։ — Ես իմ թիմակիցների հետ

հանդիպումների ընթացքում միանշանակ ասում եմ՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք, բայց եթե կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ապա թող ձայն տան Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն-«Վերածնվող Հայաստան» դաշինքին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *