Թերզդ չանցավ: Սա իրա դոդ հալով ուզումա ժողովրդին դոդի տեղ դնի, թվերն ուռճացրելա զուտ նրա համար, որ… Արթուր Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկայնին

Արթուր Միրզոյանը իր էջում գրել է. Հեքիաթ, լրիվ հեքիաթ.. Հլը մի հատ հաշվեք Հայաստանի Հանրապետության բնակչությունը, էդտեղից հանենք անչափահասներին եւ այն ծերերին, որոնց արդեն վարկ չեն տրամադրում նրանց տարիքից ելնելով, հանում ենք նաև այն մարդկանց, ում վարկ չեն

տրամադրում վարկային պատմություն չունենալու պատճառով, տակը կմնա նույնիսկ միլիոնից ավելի քիչ մարդ: Ես դեռ հաշվից չեմ հանում վարկ վերցրած մարդու ընտանիքի մյուս անդամներին: ԱՍԵՆՔ ԹԵ ՙ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Ութ անձից բաղկացած ընտանիքում կա կին, ամուսին, ամուսնու հայր եւ մայր և չորս

երեխա: Երեխաներից մեկը չափահաս է, ամուսնու ծնողներն էլ դեռ բավականին ծեր չեն, որ վարկ չտրամադրեն, ձեր կարծիքով այդ ընտանիքի հինգ անձն էլ վարկ ե՞ն վերցրել: Կարծում եմ՝ ոչ, Մաքսիմում 2-3ը: Իրա դոդ հալով ուզումա ժողովրդին դոդի տեղ դնի, թվերն ուռճացրելա զուտ նրա համար, որ երբեք մեկն եւ մեկը չմտածի, թե արդյոք ինքը

կընդգրկվի էն մարդկանց թվին, ում վարկը պետքա մարվի, թե ոչ: Սրանով ցանկացած վարկի տակ ՙՙկզած՚՚ քաղաքացի, եթե հավատա սրան, ուրեմն հաստատ համոզված էլ կլինի, որ ինքը կընդգրկվի էդ երկու միլիոնի մեջ: Աբեր… մենք 6 տարեկանում ենք քո չափ խելք ունեցել, նոր մեծացել, հասել էս մակարդակին: Թերզդ չանցավ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *