Հայտնի է, թե 16:25-ի դրությամբ քանի մարդ է մասնակցել Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նշենք, որ ավելի վաղ եղել էր հայտարարություն այն մասին, որ Մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա դաշինքի մաս կազմող կուսակցությունները հանրահավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում։ «Հաղթանակի օրը՝ մայիսի իննին, ժամը 16-ին,

Ազատության հրապարակում ՀՅԴ-ն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կհայտարարեն համագործակցության մեկնարկի մասին։ Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը»,- ասվում էր հայտարարությունում։
Մայիսի վեցին հայտնի դարձավ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ու Հայ հեղափոխական դաշնակցությունը արտահերթ

խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր հանրահավաքը տեղի ունեցավ: Civic.am-ի տեղեկություններով Քոչարյանը դժգոհ է մնացել այսօրվա կազմակերպված

հանրահավաքից, որին ամենալավատեսական հաշվարկներով մասնակցել է մոտ 6000 մարդ։ Հատկապես դժգոհ է եղել Վահե Հակոբյանից, ով չի կարողացել ապահովել իր խոստացված մասնակիցների թիվը, Ռոբերտ Քոչարյանն անգամ շեշտել է, որ Գազպրոմից ավելի շատ մասնակից է եղել, քան Սյունիքից։ Նորաստեղծ դաշինքում Վահե Հակոբյանի դիրքերը կարծես թե թուլանում են։
Civic.am-ը գրում է, որ 3800-4200 մարդ է մասնակցել Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *