Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ եղել էր հայտարարություն, որ Մայիսի իննին Ռոբերտ Քոչարյանը ու նրա դաշինքի մաս կազմող կուսակցությունները հանրահավաք են իրականացնելու Ազատության հրապարակում։ «Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, ժամը 16-ին,
Ազատության հրապարակում ՀՅԴ-ն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կհայտարարեն համագործակցության մեկնարկի մասին։ Սպասվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը»,- նշվում էր հայտարարությունում։ Մայիսի վեցին հայտնի դարձավ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ու Հայ հեղափոխական
դաշնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասին՝ դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանրահավաքը տեղի ունեցավ: Մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16։00-ից մեկնարկել էր 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախընտրական դաշինքի անդամ
կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ օրը նաև եղել էր Եռաբլուր զինվորական պանթեոնում: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ զո հված զինվորի մայրը թույլ չի տալիս, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը և իր որդին՝ Լևոն Քոչարյանը մոտենան իր որդու շի րիմին: Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հիշյալ տեսանյութը և դրան կից գրել. Սա եք դուք առանց 5֊րդ ալիքների, առանց արմնյուզերի ու մնացած մեդիաֆեյքերի։ Քոչարյան և մյուս նախկիններ՝ իրականությունը այս է։
Ինչի՞ էիր գնացել Եռաբլուր…
Տեսանյութ՝