Արդեն հույս չունեի, բայց նա գտնվեց… պա տերազմի մասնակիցը պատմում է, թե ինչպես է գտել իրեն բաժին հասած նամակի հեղինակին

Արցախյան պատ երազմի մասնակից, պայմանագրային ծառայող 26-ամյա Գևորգ Ավագյանի ջանքերը՝ ուղղված իրեն բաժին հասած նամակի հեղինակին գտնելուն, հաջողությամբ է պսակվել։ Գևորգը «Մեդիալաբին» ուրախությամբ պատմում է, որ չնայած հույս չուներ գտնելու, սակայն նամակի հեղինակը արձագանքել է․ «Արդեն հույս

չունեի, բայց նա գտնվեց։ Հիմա շփվում ենք իրար հետ, երկու օր առաջ նաև հանդիպեցինք։ Ամեն ինչ լավ է հիմա, Աստված առաջ»։ Սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սան ձազերծած պա տերազմի ժամանակ շատ աղջիկներ էին առաջնագծում զինվորներին ոգևորելու և դրական տրամադրություն փոխանցելու համար նամակներ ուղարկում սահման զին վորներին։ Գևորգ Ավագյանը պատերազմի ավարտից հետո որոշել էր փնտրել իրեն բաժին հասած

նամակը գրողին, որը խոստացել էր իր «սիրտը նվիրել զինվորին»։ Գևորգը սկզբում նամակը հրապարակել էր Ֆեյսբուքի էջում, բայց՝ ապարդյուն, սակայն Ավագյանը տեղի չէր տվել եւ ավելի ուշ դիմել էր«Մեդիալաբին»՝ հույս ունենալով գտնել հեղինակին։ «Մեդիալաբում» հրապարակված նյութի արդյունքում Գևորգին նամակ գրած

աղջիկն արձագանքել էր։ «Այդ Նյութի տակ նա մեկնաբանություն էր թողել, զարմացած սմայլիկ էր դրել, չգիտեմ ինչու, մտածեցի՝ հենց ի՛նքն է նամակի հեղինակը, ես զգում էի մի տեսակ ու իրեն առանձին նամակ գրեցի։ Հարցրեցի՝ դո՞ւք եք նամակ ուղարկողը, ինքը պատասխանեց՝ այո, փաստորեն նամակս հասել է տեղ, ուրախ եմ, որ հասել է, եւ դուք ողջ-առողջ վերադարձել եք։ Ինձ հարցնում էր՝ իսկ ո՞նց հասկացար, որ ես

եմ, էդքան մարդ գրել էր։ Բայց զգացել էի, չգիտեմ, թե ինչպես»,- պատմում է զինվորը։ Այնուհետև Ավագյանը նամակի հեղինակին առաջարկել է ծանոթություն հաստատել և շփվել իրար հետ․ «Առաջարկեցի՝ ծանոթանանք, ավելի լավ ճանաչենք իրար, ինքը համաձայնվեց։ Հանդիպեցինք, զրուցեցինք, հիմա շփվում ենք իրար հետ»,- պատմում է Գևորգը։ Ասում է, որ տարբեր թեմաների շուրջ են զրուցում, բայց պա տերազմի թեման շրջանցում են, Ավագյանը չի սիրում խոսել դրա մասին: Նամակի հեղինակը՝ Աննան է, խանութում գանձապահ է աշխատում,

դեռ չի ուզում՝ հանրայնացվի, որ հենց ինքն է այդ նամակի հեղինակը: Նրա Ծնողները և ընկերները ևս դեռ տեղյակ չեն զինվորի հետ ծանոթության մասին, քանի որ դեռ նոր են սկսել շփվել, բայց, «եթե ամեն ինչ լավ լինի՝ կասի»,- ասում է Գևորգը: Իսկ Գևորգն արդեն հայտնել է ընկերներին նամակի հերոսուհուն գտնելու և ծանոթություն հաստատելու մասին․ Ավագյանն ասում է, որ եթե ամեն ինչ հաջ ող ստացվի, ընտանիք կստեղծեն, բայց ընդգծում է՝ ժամանակից առաջ չընկնենք։ Այժմ ուրախ է, որ ամեն ինչ լավ է ընթանում: «Հիմա նորմալ շփվում ենք։ Աստված առաջ, ժամանակից առաջ չընկնենք»,- հավելում է Գևորգը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *